Քաղաքական զարգացումները Նիկոլին մտցրել է փակուղի. Արթուր Թովմասյան

Արխիվ 16-20

Արթուր Թովմասյանն իր էջում գրում է

Արդեն տևական ժամանակ է, ինչ Նիկոլի համար իսկական պատուհաս են դարձել այն քաղաքական գնահատականները, որոնք հստակ ու փաստարկված ներկայացնում է ընդդիմադիր հատվածը, հիմնականում՝ արտախորհրդարանական ուժերի ու տարբեր միավորների տեսքով: Հայաստանյան հանրությունը բավական փոքր է և չափից շատ գերքաղաքականացված, և հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ օրվա իշխանությունների յուրաքանչյուր գործողություն դառնում է օրվա քաղաքական լրահոսի առանցքային թեմաներից մեկը, այլ բառերով ասված՝ իշխանության ոչ մի կիքս չի սպրդում քաղաքական գործընթացներին ակտիվ հետևող քաղաքացիների աչքից։

Այս ամենը հաշվի առնելով՝ իշխանությունները բավականին գրագետ փորձում են հստակ քաղաքական PR տեխնոլոգների միջոցով հանրության մոտ գոյություն ունեցող թեմաները և նրանց կողմից սոցիալական տիրույթներում հնչող մեկնաբանություններն ինչ-ինչ տարբերակներով շեղել․ այդ նպատակով տարբեր ֆեյք-թեմաներ ու իրավիճակային լուծման գաղափարներ են ի հայտ գալիս։ Ահա թե ինչ է անում ՀՀ իշխանությունը, որպեսզի շեղի իր նկատմամբ գոյություն ունեցող ակնհայտ տոտալ գրոհը, որոշակիորեն մեղմի հիմնականում արտախորհրդարանակ ուժերի քննադատությունը և իր վրայից թեքի թիրախի վեկտորները։

Այսօր Հայաստանում տիրում է բավականին էսկալացիոն ժամանակահատված, բոլորս ականատես ենք քաղաքական զարգացումների մի տեղապտույտի, որը Նիկոլին մտցրել է փակուղի և օր առաջ կանգնեցրել հրաժարականի փաստի առաջ։ Այս ամենը պայմանավորված է իշխանության կողմից թույլ տրված մի քանի տասնյակների հասնող քաղաքական կոպտագույն սխալների, տրված ու չիրականացված խոստումների, հանրության հիսաթափության, տապալված ոլորտների ամբողջական համայնապատկերով։

Քաղաքական մանիպուլյացիայի բոլոր միջոցները հիմնված են զանգվածային գիտակցության մեջ սոցիալական առասպելների ստեղծմանը և իրականացմանը, այսինքն՝ գաղափարների, մանիպուլյացիա կատարողների շահերի հաստատումը, ընդունելով, որ մեծամասնությունը հավատում է այդ ամենին: Կարող է թվալ, որ կույր հավատի դարաշրջանի առասպելները վաղուց գնացել են, բայց ամենօրյա քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ դա այդպես չէ: Մի բան պարզ է, որ իշխանության մոտ ներկայումս տիրում է խուճապային իրավիճակ, ամենուր ականատես ենք լինում ջղաձիգ ու միմյանց հետ կապ չունեցող գործողությունների, ինչը վկայում է, որ ճամպրուկները հավաքելու ժամանակն արդեն վաղուց եկել է։

Հ.Գ. Երբ համավարակից ամիսներ անց միայն պատգամավորները սկսում են դիմակ կրել ու քարոզել, լրիվ էն պատմություն է դառնում՝ «քշի Թուրքիա, նոր եմ իմացել 1915թ. ջարդերի մասին»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում