Միջմարզային տրանսպորտը չի գործում, իսկ մայրաքաղաքում իրավիճակը թեժ է
Արխիվ 16-20Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, երկրում ստեղծված արտակարգ դրությամբ պայմանավորված էական սահմանափակումները մայիսի 18-ից հանվեցին: Պարետի նոր որոշման համաձայն,մայիսի 18-ից բացվեցին մոլերն ու առևտրի տները, մարզասրահներն ու սննդի օբյեկտները: Ըստ պարետի մայիսի 18-ի որոշման, հանրային տրանսպորտը ևս գործում է, սակայն բոլորին, հատկապես՝ մարզաբնակներին տեսանելի է, որ որոշ մարզերում հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, իսկ ահա որոշ տեղերում էլ՝ 2 ժամը մեկ անգամ: Ուշագրավ է, որ պարետը որևէ խոսք անգամ չի ասում այն մասին, որ մարզերում հանրային տրանսպորտը գրեթե չի գործում: Մարզերում բնակվող, սակայն մայրաքաղաքում աշխատող քաղաքացիներն անասելի դժգոհ են: Վերջիններս զայրացած են երկրում ստեղծված իրավիճակի պատճառով: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչների պնդմամբ՝ ընդմենը 2 օր է գործել Երևան-Աբովյան տրանսպորտամիջոցը , իսկ ահա երրորդ օրվանից սկսված անհայտ պատճառներվ այն այլևս չի գործում:
Ի դեպ նշենք, որ մայրաքաղաք Երևանում իրավիճակը ևս թեժ է: Այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը խստագույնս ստուգումներ է իրականացնում, քաղաքացիներին իջեցնելով տրանսպուտից, վարորդների զգուշացումներ անում եւ այլն: Կարճ ասած, վերջին շրջանում, ինչպես ժողովրդական առածն է ասում, Հայաստանում <Շունն իր տիրոջը չի ճանաչում>, իսկ ահա հանրության մի ստվար զանգվածին վերջին իրադարձությունները ՀՀՇ-ական տարիներն են հիշեցնում: Չկա տրանսպորտ, չկա գումար, չկա աշխատանք:
Կեցցե՛ <Նոր Հայաստանը>:
Հայկ Գևորգյան

