Վրաստանը նշում է Անկախության օրը
Արխիվ 16-20Վրաստանը մայիսի 26-ին նշում է առաջին հանրապետության ստեղծման 102 և Անկախության վերականգնման 29-րդ տարեդարձերը, գրում է kvira.ge կայքը:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում տոնական զանգվածային միջոցառումներ տեղի չեն ունենա:
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ վարչապետ Գեորգի Գախարիան տոնը կնշի Վազիանիում տեղակայված 4-րդ մեխանիզացված բրիգադի բազայում ՝ Վրաստանի պաշտպանության ուժերի հետ:
Գերբեռնվածությունից խուսափելու համար պետական գերատեսչությունները նշում են Վրաստանի Անկախության օրը տարբեր ձևաչափերի փոքրածավալ միջոցառումներով:

