ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՆԱԼԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ
Արխիվ 16-20Գիտնականները ապացուցել են, որ ձեռքերի հաճախակի լվանալը լավագույն պրոֆիլակտիկ միջոցներից է կորոնավիրուսային ինֆեկցիայի (COVID-19) դեմ պայքարի համար։ Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Wellcome Open Research հանդեսում։ Հետազոտությանը, որը անցկացվել է Մեծ Բրիտանիայում Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետների կողմից, մասնակցել է 1633 կամավոր, ովքեր անցել են հետազոտություն կորոնավիրուսի առկայության։
Առաջին խմբի անդամները նշել են, որ օրական ձեռքերը լվանում են հինգ անգամ կամ ավելի քիչ, մյուս խմբում հայտարարել են, որ օրական ձեռքերը լվանում են 6-10 անգամ, իսկ երրորդ խմբում՝ օրական ավելի քան 10 անգամ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր լվանում են ձեռքերն ավելի քան 10 անգամ 36 տոկոսով ավելի քիչ է հավանական, որ վարակվեն կորոնավիրուսով։ Խնդիրն ընդ որում հաճախակի ձեռքերը լվանալու մեջ է, եւ մաքրասիրության հետ կապված մյուս պարամետրերը էական դերակատարություն այստեղ չունեն։

