Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի առթիվ Փաշինյանը շնորհավորել է մուսուլման մի շարք երկրների, բացի Իրանից
Արխիվ 16-20Վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ, շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին, Թունիսի Հանրապետության վարչապետին, Իրաքի Հանրապետության վարչապետին, Լիբանանի Հանրապետության վարչապետին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին, Քաթարի Պետության էմիրին եւ Քուվեյթի Պետության էմիրին՝ մաղթելով նրանց քաջառողջություն եւ երջանկություն: Վարչապետ Փաշինյանը խաղաղություն ու բարօրություն է մաղթել այդ երկրների բարեկամ ժողովուրդներին եև վստահություն հայտնել հետագա համագործակցության ընդլայնման վերաբերյալ:
Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, Իրանի հարցերով փորձագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ գրում է. «Մի անմեղ հարց՝ արդյոք ՀՀ վարչապետը չգիտի, որ Իրանն էլ մուսուլման երկիր է, որտեղ նշվում է Էյդ Ալ-Ֆիտրը: Էյդ Ալ-Ֆիտրի կապակցությամբ շնորհավորական ուղերձների շարքում չկա Իրանի ղեկավարի անունը…»:

