Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ապաքինվել է կորոնավիրուսից․ РИА Новости
Արխիվ 16-20Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինիի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Դա ճիշտ է»,- ասել է Պոսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա դուրս է գրվել հիվանդանոցից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պեսկովի կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական պատասխանի մասին հայտնել էր մայիսի 12-ին: Պեսկովը գտնվել է բժիշկների հսկողության տակ, նրա մոտ կորոնավիրուսը ուղեկցվում է երկկողմանի թոքաբորով:

