«ԿԸՀ-ն միայն երկու անգամ է թիվ նկարել` 95-96 թվականներին»,-վստահեցնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը
Արխիվ 16-20«ԿԸՀ-ն երկու անգամ է թիվ նկարել` 95-96 թվականներին, մնացածը հանձնաժողովներն են նկարել»,- «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է մինչ օրս ԿԸՀ նախագահը շարունակում պաշտոնավորել այն դեպքում, երբ նրա «նկարչությունների» մասին բազմիցս բարձրաձայնել է նախկին ընդդիմադիր պատգամավոր, այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
- Այսինքն, Մուկուչյանը լրիվ արդար մա՞րդ է:
- Բայց ես ո՞նց կարող եմ նման դատողություններ անել: Ես նկարելու մասին եմ ասում:
- Այսինքն` Լեւոն Տեր-Պետրոսյանի օրո՞ք են թվեր նկարել:
- Բա իհարկե, բայց էդ թեմայով վերջ, էլ խաչաձեւ հարցերդ չտաս:
- Բա գլխավոր դատախազի մասին ի՞նչ կասեք: Նիկոլ Փաշինյան էր չէ՞ր, որ ասեց` «Քուանշ, պարոն դատախազ»:
- Դե հանելու մեխանիզմները չկան: Եթե լինեին, դատախազին էլ հանելու խնդիր կարող է լիներ:
Հ.Գ.Պատգամավորի հետ զրույցի չափազանց ուշագրավ հատվածները կարդացեք վաղվա «Իրավունքի» համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

