ՎՏԲ-Հայաստան Բանկը հետևում է անվտանգության բոլոր կանոններին և հոգ է տանում իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին:

Արխիվ 16-20

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հոգ տանելով իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին, հետևում է ՀՀ պարետի կողմից սահմանված արտակարգ դրության անվտանգության բոլոր կանոններին:

Կորոնավիրուսային պանդեմիայի վարակի տարածումը նվազագույնի հասցնելու նպատակով` Բանկն իր հաճախորդներին հորդորում է հետևել նշված կանոններին.

• Այցելել մասնաճյուղ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և պարտադիր կերպով կրել դիմակ և ձեռնոցներ,

• Հնարավորության դեպքում օգտվել Բանկի հեռահար ծառայություններից և պրոդուկտներից,

• Մասնաճյուղի տարածքում` հերթում, պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն,

• Հերթին սպասել մասնաճյուղից դուրս` մուտքի մոտ, մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու նպատակով:

Մասնաճյուղի մուտքի մոտ մշտական ​​ռեժիմով ներկա են աշխատակիցներ, ովքեր պատասխանատու են մարդկանց մեծ կուտակումները կանխելու համար և վերահսկում են մասնաճյուղի բնականոն աշխատանքային ընթացքը:  Բոլոր մասնաճյուղերի դռներին և պատերին փակցված են հատուկ նշաններ, որոնք նախազգուշացնում են առանց դիմակի և ձեռնոցի տարածք մուտք գործելու խստիվ արգելքի մասին:  Բանկի տարածք մուտք գործելիս, հաճախորդները պարտադիր կերպով ախտահանում են իրենց ձեռքերը ախտահանիչ նյութերով, իսկ աշխատակիցը չափում է յուրաքանչյուր հաճախորդի ջերմաստիճանը և գրանցում տվյալները  հատուկ գրանցամատյանում:

Բացի այդ, Բանկը մշտապես իրականացնում է տարածքների ախտահանման անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումներ` ինչպես Գլխամասային գրասենյակում, այնպես էլ բոլոր 70 մասնաճյուղերում: Բանկի Գլխամասային գրասենյակի և բոլոր մասնաճյուղերի աշխատակիցներին տրամադրվում են դիմակներ, ձեռնոցներ և հակասեպտիկ պարագաներ: Գլխամասային գրասենյակի աշխատակիցների ավելի քան 40%-ը շարունակում են աշխատել հեռահար եղանակով, հանդիպումներն ու քննարկումներն անցկացնելով առցանց հարթակներում՝ առանց տանից դուրս գալու:

Բանկն անընդմեջ հիշեցնում է իր հաճախորդներին. Բանկի հեռահար ծառայությունների և պրոդուկտների միջոցով հնարավոր է կատարել բազմաթիվ գործարքներ՝ առանց մասնաճյուղ այցելելու, որոնք են.

• Մոբայլ/Ինտերնետ Բանկ

• Վիդեո Բանկ

• Հեռախոս Բանկ

Մասնակցելով ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 14-րդ միջոցառումներին և փոխանցելով ֆինանսական օգնություն ՀՀ Առողջապահության նախարարություն՝ Բանկն իր աջակցությունն է ցուցաբերում COVID-19-ի դեմ պայքարում, ոչ միայն սոցիալական, այլև տնտեսական հետևանքների չեզոքացման հարցում:

 

Ավելի մանրամասն տեղեկատվություն մասնաճյուղերի հասցեների և աշխատանքային գրաֆիկի մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/branch կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում