Կասեցումներ` Սյունիքում
Արխիվ 16-20ՀՀ առողջապահական և տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սյունիքի մարզի մի շարք քաղաքաներում գործող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կասեցվել է․
«Մարզի քաղաքներում, մասնավորապես, Գորիսում, Կապանում, համատարած մշտադիտարկումների արդյունքով կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումները ներկայացվում են ՀՀ պարետին եւ գործունեության ժամանակավոր արգելքի հիմք դառնում։
Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելուն ուղղված` պարետի սահմանած անվտանգության կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումների դեպքում վարչական տույժերը խստացվում են»։

