Պետության շահերից է այսօր բխում կառավարության փոփոխությունը. Արտակ Զաքարյան

Արխիվ 16-20

ՀՀ պաշտպանության նախկին փոխնապարար, ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ ընդգծում է, որ գործող կառավարությունն առ այսօր չի արել մի քայլ, որը դրական արդյունք ունենա եւ կոչվի հանուն Հայաստանի Հանրապետության: Ասվածի վերաբերյալ նա ներկայացրել է 12 լրջագույն փաստ, որը ներկայացնում ենք ստորեւ.

1. Արցախի հարցում մտել են վտանգավոր տեղապտույտի մեջ, որը կարող է «սադրել» նոր ավանտյուրա։

2. Հակաճգնաժամային հստակ քաղաքականության բացակայությունը, նոր ռիսկեր ու ծանր սոցիալակսն մարտահրավերներ է բերում մանր ու միջին բիզնեսի համար։

3. Հակահամաճարակային ծաղրուծանակի վերածված կարանտինով՝ լուրջ վտանգի առաջ են կանգնեցրել հանրային առողջության պահպանմումը։

4. Հակահամաճարակային խառնաշփոթով մեծ հարված են հասցնում երկրի արտաքին իմիջին՝ ինչի արդյունքում, դեռ երկար ժամանակ ուշքի չի գալու պետության համար եկամտաբեր տուրիզմն ու նրան սպասարկող ենթակառուցվածքները։ Դրանով, ավելի մշուշոտ են դարձրել նաև ներդրումային քաղաքաքականությունը։

5. Հոգևոր- մշակութային, ընտանեկան և ազգային ինքնության հիմնարար արժեքների բացահայտ և/կամ թաքնահարույց ոտնահարմամբ՝ թուլացնում են ազգային պետականության և Հոգևոր Հայաստանի կենարար ուժը։ Այսինքն՜ մեր ազգի ու տեսակի գոյաբանական բացառիկ հենարանը։ Ավելի պարզ՝ հարվածում են այն արժեքներին, որով մենք առ այսօր պահպանել ենք մեր հայկական ինքնությունը։

6. «0»-ից սկսվող անհասկանալի արտաքին քաղաքականության արդյունքում «վթարային վայրեջք» են կատարում հայ-ռուսական բազմաֆունկցիոնալ ռազմավարական հարաբերությունները՝ իրենց տխուր հետևանքներով հանդերձ։

7. ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ շատ կարևոր հարաբերություններն առայժմ սահմանափակվում են մերթ ընդ մերթ հնչող քաջալերող հայտարարություններով՝ առանց ռեալ պոլիտիկի։ Այսինքն չկան կոնկրետ գեներացվող շահեր, բացի նրանից, որ արևմտյան երկրների մի շարք պաշտոնյաներ գովել են Փաշինյանի «հաշվետվողականությունը և թափանցիկությունը»։ Օրակարգերում ՀՀ շահերց բխող կոնկրետություն դեռևս չի նկատվում։

8. Անվտանգային և պաշտպանական քաղաքականության հարցերում միակ հույսը մնացել է հայկական Բանակը, որը շարունակում է պատվով կատարել իր առաքելությունը՝ անկախ օրվա իշխանություններց։

9. Դատաիրավական համակարգը վերածվում է քաղաքականացվող բալագանի։ Իրավապահ մարմինները «մխրճվել» են ներքաղաքական պայքարի «ճահիճում», որտեղ և՛ առաջ գնալն է վտանգավոր, և՛ ետդարձը։ Տեղում կանգառն էլ կարծես երես չի փրկում։

10. Արցախյան առաջին պատերազմի հորոսների, մի շարք զորահրամանատարների, և 2016թ ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների գլխավոր պատասխանատուների շուրջ ձևավորած տեղեկատվական և «իրավա-քաղաքական» ֆարսի միջոցով, անուղակի կերպով, փորձում են կոտրել հասարակության բարոյահեգեբանանական ոգին։

11. Պետության էքս-նախագահների, նախկին պաշտոնյաների դեմ սկսել են կեղծ, շինծու և զավեշտի վերածված «դատավարություններ», որի արդյունքում ավելի են խորացնելու ներքաղաքական ճգնաժամը՝ վնասելով ժողովրդավարական համախմբմանը։

12. «Փայլուն» կադրային քաղաքականությամբ, կեղծ վիճակագրությամբ և հակասական հայտարարություններով մսխում են լեգիտիմ իշխանության համար անհրաժեշտ հանրային վստահության պաշարները։

Ա. Զաքարյանի գնահատմամբ՝ այս շարքը կարելի է շարունակել, բայց եղածն էլ քիչ չէ. «Գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ունեին շատ լավ ստարտային պայմաններ՝ էֆեկտիվ աշխատելու համար։ Բայց պարզվեց, որ պետության շահերի համար, իշխանության էֆեկտիվությունը հասել է զրոյի։ Միակ բանը, որն այսօր բխում է պետության շահերից, սահմանադրության մատնանշած ճանապարհով գործող կառավարության փոփոխությունն է։ Շատ ավելի խելացի և գովելի կլինի, եթե իշխանություններն ու ընդդիմությունը (բոլոր կարող ուժերը) այս հարցը լուծեն համագործակցաբար՝ առանց ցնցումների։ Նման նախադեպեր քաղաքակիրթ աշխարհին հայտնի են։ Դա քաղաքական մշակույթի կատարյալ ձևերից մեկը կարող է լինել՝ հանուն Հայաստանի Հանրապետության»։ Իսկ որպես հետգրություն հավելում է. «Կլինեն մարդիկ, որ կհարցնեն «իսկ արդյոք ես հավատու՞մ եմ այս առաջակին»։ Պատասխանը մեկն է. կրիտիկական պահերի մեր ժողովուրդը միշտ կայացրել է ճիշտ որոշում։ Ես հավատացել, ու հավատում եմ մեր ժողովրդի ու նրա ներկայացուցիչների իմաստությանը։ Այլապես կորուստներն անդառնալի են լինելու՝ եթե նույնիսկ ընդդիմությունն ամեն օր գովերգի այսօրվա իշխանություններին»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում