Իրականում որտեղի՞ց է փչում մաքսանենգ ծխախոտի ծուխը

Արխիվ 16-20

Թեեւ ծխախոտային հայտնի սկանդալը մեծ աղմուկ առաջացրեց, այնուամենայնիվ, գործող իշխանություններից այդպես էլ մինչ այժմ չկա հոդաբաշխ բացատրություն: Իսկ դա, առնվազն, տարօրինակ է, հաշվի առնելով, որ մաքսանենգ ծխախոտի թեման օրերս հարստացավ «երկրորդ սերիայով»:

ՊԵԿ-Ի ՀԱՄԱՌ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանյան պետական մարմիններից միայն ՊԵԿ-ն էր, որ հենց առաջին դեպքի առաջացած աղմուկի պահին արձագանքեց: Սակայն միայն արդարանալու համար՝ ամեն ինչ եղել է օրինական: Միգուցե, չենք վիճում, սա մասնագիտական երկար պարզաբանումների հարց է: Սակայն այդ արդարացումը տարօրինակ էր այնքանով, որ այդպես էլ պարզ չդարձավ, թե կոնկրետ որ ընկերությունն է դրա պատասխանատուն: Ընդ որում, միայն այդպես էր հնարավոր Նիկոլի եւ նրա ընտանիքի վրայից հանել մեղադրանքները, թե մաքսանենգ ապրանքն իրենցն էր: Բայց ոչ, անգամ այդ պարագայում արտահանողի անունը չբացահայտվեց, ինչն առնվազն սրեց եղած կասկածները: Ավելին,դրանք բազմապատկվեցին այն բանից հետո, երբ շրջանառության մեջ հայտնվեց երկրորդ խմբաքանակի մասին լուրը: Վարկածը հետեւյալն էր. առաջին խմբաքանակի հետ կապված կար մեծ աղմուկ երկրի ներսում, եւ այդ պատմությունը պարունակում էր միջպետական սկանդալի բացահայտ տարրեր: Եվ եթե այդ իրավիճակում նույն ընկերությունը (կամ միգուցե մեկ այլ, չնայած դրանից բան չի փոխվում) եւս մեկ նման խմբաքանակ է հանդգնում տանել, ապա ինչպե՞ս է դա հնարավոր, առանց ամենավերին «դաբրոների»:

Սրա հետ մեկտեղ, ծխախոտի պատմությունն ակնհայտորեն նաեւ հայաստանյան օրենսդրության հետ կապված խնդիրներ ուներ: Ինչպես ցույց է տալիս ՌԴ-ում այդ ապրանքը հայտնաբերելու տեսանյութը, այն տեղափոխվել է մարդատար ինքնաթիռով: Ի սկզբանե կար այն հարցը, թե ինչպես է առհասարակ ինքնաթիռն այս օրերին Հայաստանից ապրանք տեղափոխել, ինչը կարող էր լինել միայն հայաստանյան եւ ռուսական համապատասխան մարմինների թույլտվությամբ: Սակայն այս հարցը դուրս է գալիս, եթե հիմք ընդունենք հրապարակային այն պնդումը ¥հիշատակված տեսանյութը եւս դա է ակնարկում¤, որ ապրանքը տեղափոխվել է ՌԴ-ից Հայաստան ՀՀ քաղաքացիներ բերած ինքնաթիռով: Ընդ որում, կա դրա մեկ մանրամասն եւս, որ ՌԴ-ն դիմել է ՀՀ-ին՝ հետդարձին այստեղ գտնվող իր քաղաքացիներին տեղափոխելու խնդրանքով, նաեւ առաջարկելով ֆինանսավորում,սակայն դա մերժվել է, եւ արդյունքում` ՌԴ քաղաքացիները հայրենիք մեկնեցին ավտոբուսներով: Այսինքն, եթե խոսքն իրոք այդ ինքնաթիռի մասին է, ապա դրա թռիչքի հետ կապված արդեն իսկ կար միջպետական պայմանավորվածություն: Բայց այդ դեպքում հարց է ծագում` այդ ինչպե,ս կարող էր միջպետական պայմանավորվածության շրջանակներում իրականացվող թռիչքը դրվել մասնավոր բեռնափոխադրման տակ, հաշվի առնելով նաեւ, որ վճարողը պետությունն էր (եթե ընդունենք, որ եղել է մասնավոր օժանդակություն, դա եւս այստեղ բան չի փոխում): Ապա, եթե բեռը դուրս է գալիս մաքսային բացթողումից եւ բարձվում ուղեւորափոխադրող ինքնաթիռ, ապա դա պետք է նաեւ ոչ միայն մաքսայինների, այլ նաեւ՝ օդանավակայանի պատկան աշխատակիցների տեղեկացմամբ լինել: Այսինքն, կան մի շարք լուրջ հարցեր, որը մաքսանենգությունից զատ, առնվազն կարող է հայաստանյան օրենքների կոպիտ ոտնահարում ենթադրել, ինչը եւս պահանջում էր այդ բոլոր հարցերին միտված ներհայաստանյան հետաքննություն, եւ, առաջին հերթին, պարզել` ո՞վ է, ի վերջո, այդ բեռի տերը, որն այդքան հնարավորություններ ունի, որ կարողանում է օրենքի նման բազմակի շրջանցումների գնալ: Հենց այդ հարցի պատասխանն է, որ ՊԵԿ-ին իր հիշատակված պարզաբանման մեջ ոչ մի կերպ չէր տվել: Ուստիեւ ժամանակին դիմել էինք այդ կառույցին՝ ծխախոտի արտահանողի անվան հետ կապված հարցմամբ: Բայց ոչ, արտահանողին չներկայացրին, թե՝ բացի պաշտոնականից, այլ տեղեկատվություն չեն ներկայացնում: Ինչո՞ւ, այդ հարցն ուղղեցինք ՊԵԿ նախագահին. «Հարգարժան պարոն Անանյան, մեր նախորդ հարցման մեջ խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն, թե ո՞ր ընկերությունը եւ ե,րբ է Երեւանից 40 տոննա մաքսանենգ եղանակով ծխախոտ արտահանել, որի մասին բարձրաձայնել են ՌԴ իրավապահները: Մեզ տեղեկացրել եք, որ բացի ավելի վաղ արված պարզաբանումից, այլ տեղեկատվություն տրամադրել չեք կարող: Խնդրում ենք մատնանշել, թե ինչո՞ւ մեզ չեք տրամադրում տեղեկատվություն, օրենքի այն կետը, որով անհնար է մեր հարցմանը պատասխանել»:
Պատասխանը, որ ստացանք ՊԵԿ-ից, նախորդի ոճի մեջ էր. «Ի լրումն մեր 08.05.2020 թ.-ի թիվ 05/8-3/28242-2020 գրության՝ հայտնում ենք, որ Երեւանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման վերաբերյալ տեղեկատվության ՀՀ ՊԵԿ-ը չի տիրապետում, քանի որ ՀՀ ՊԵԿ-ում տվյալ պահին ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի արտահանման մաքսային ձեւակերպումների հետ կապված մաքսային կանոնների խախտման դեպքերով վարույթներ չեն իրականացվում:
Միաժամանակ, կրկին անգամ հայտնում ենք, որ ՀՀ-ից ծխախոտի «անօրինական» արտահանման վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին ՀՀ ՊԵԿ-ը անդրադարձել է պաշտոնական կայքում տեղակայված պարզաբանմամբ:
Տեղեկացնում ենք նաեւ, որ մաքսային մարմինները տեղեկատվություն տրամադրելիս առաջնորդվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով»:

ՆԻԿՈԼԸ ԼՌԵԼՈՎ` ԲԱՑԵՑ ՓԱԿԱԳԾԵՐԸ

Կարճ ասած՝ ոչ մի անուն, անգամ կրկնակի մաքսանենգությունից հետո: Իսկ թե ինչու, ակնհայտ դարձավ Փաշինյանի վերջին ասուլիսից, երբ նա անդրադարձավ իր ընտանիքի անունը շոշափող սկանդալին ընդամենը այսկերպ. աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը, դիմել է դատարան, դատավարություն կլինի, եւ կհնչեն մանրամասներ: Թե ինչպես են Հայաստանում ընթանում դատական գործերը, լավ վկայում է Ռոբերտ Քոչարյանի պատմությունը: Բայց ահա Նիկոլը, մեկնաբանություն չտալը կապելով դատարանի հետ, նման մեկ ուշագրավ միտք եւս հնչեցրեց. «Կա մի նրբություն, որը ես ուզում եմ նշել: Այդ ծխախոտի արտահանման պարագայում Հայաստանի մաքսային մարմինները ոչ մի չարաշահում թույլ չեն տվել: Արտահանողներն իրենք են, որ պետք է արտահանեին երրորդ երկիր եւ դա փորձել են վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող իրենք անել: Եվ դրանով, կարծում եմ, այդ երկրի իրավապահ մարմինները պետք է զբաղվեն եւ բոլոր մեղավորներին պատժեն»:
Երբ անգամ Նիկոլն է հրաժարվում արտահանողին ներկայացնել, մի՞թե ՊԵԿ-ը նման բան կանի...
Բայց նկատենք ամենագլխավորը. այս հայտարարությամբ Նիկոլը պաշտոնապես ընդունեց, որ եղել է մաքսանենգություն: Ու այդ փաստն ընդունելուց հետո, էլ ավելի տարակուսելի է դառնում` այդ պատմությունը բացառապես ՌԴ իրավապահների դաշտում թողնելու դիրքորոշումը: Այսինքն, մաքսանենգության փաստն ընդունելով, Նիկոլն ակամա նաեւ ընդունեց դրա մնացած դետալները՝ մարդատար ինքնաթիռով տեղ հասցնելը, կասկածները, որ դա հենց նույն` ՌԴ-ից Հայաստան մարդկանց փոխադրած ինքնաթիռն էր, եւ այլն: Կրկնենք, խնդիրը ոչ միայն ծխախոտի մաքսանենգությունն է, այլ նաեւ այն կասկածները, որ տեղափոխումը ենթադրում է Հայաստանի տարածքում եւս հանցագործության իրականացում կամ առնվազն լրջագույն կասկածներ, որը եւս ենթադրում է քրգործ հարուցում: Իսկ ո,վ պետք է զբաղվի դրանով, եթե ոչ հայաստանյան իրավապահները: Եվ ահա Նիկոլն անգամ մոտ չի գալիս այդ հարցին, թե ո՞ւր է այդ քրգործը մի հնարավոր հանցագործության հետ կապված, որը կարող է մինչեւ իսկ պետբյուջեին է վնասել: Ու չմոռանանք, սա նույն Նիկոլն է, ով քանիցս ամեն մի առիթով սրան-նրան միանգամից հանցագործ է կնքել՝ բացարձակապես չմտահոգվելով, որ խախտում է անմեղության կանխավարկած ասվածը: Ու հիմա, թեեւ պատմությունն իր ընտանիքի անունն է շոշափում, անգամ մի փոքր մտահոգություն չի հայտնում, որ հայաստանյան իրավապահները միտք անգամ չունեն այդ գործով զբաղվել: Այն էլ՝ կրկնակի մաքսանենգությունից հետո:
Ու այս իրավիճակում այլեւս կմնա, որեւէ կասկած, թե մաքսանենգ ծխախոտի ծուխն իրականում որտեղից է գալիս:
Ս.Աբրամյան
Ի.Ազարյա

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում