«Ամիսը 2 գործուղում, 29 քաղաք և $ 387.000. ԱԺ նախագահի պատվիրակությունների շրջագայությունները». Yerkir.am

Արխիվ 16-20

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և վերջինիս ուղեկցող պատվիրակության կազմի գործուղումների վերաբերյալ Ազգային ժողովի աշխատակազմից Yerkir.am-ին տրված գրավոր տեղեկանքի ուսումնասիրությունից պարզվում է հետևյալը. 

  • յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից և Արարատ Միրզոյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց (2019 թ. հունվարի 14) մինչև 2020 թ. Մարտի առաջին կեսը (14 ամիս) կամ համավարակի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության հաստատումը և գործուղումների դադարեցումը, Արարատ Միրզոյանն ունեցել է 24 գործուղում կամ ամսական մոտ 2 գործուղում,
  • 24 գործուղումների ընթացքում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է 29 քաղաք,
  • ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների մասնակից անձանց միջին թվաքանակը կազմել է 12 անձ,
  • ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների գիշերավարձի համար պետական բյուջեից վճարվել է 35.627.405 ՀՀ դրամ,
  • ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների ավիատոմսերի համար պետական բյուջեից վճարվել է 76.270.771 ՀՀ դրամ,
  • ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների ներկայացուցչական ծախսերի համար պետական բյուջեից վճարվել է 12.745.706 ՀՀ դրամ,
  • ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների օրապահիկի ծախսերի համար պետական բյուջեից վճարվել է 59.993.050 ՀՀ դրամ: 

Ի դեպ՝ գործուղումների ամսաթվերը և յուրաքանչյուր գործուղման օրերի քանակը «գաղտնի» են պահել, և ԱԺ տեղեկանքում չկա այդ մասին նշված, իսկ օրապահիկի ծախսերի մասին տեղեկությունների մասով մատնացույց է արված ՀՀ կառավարության 2005 թ. որոշումը։ Ըստ այդմ՝ մեր կողմից գործուղումների ամսաթվերը և օրերի քանակը ճշգրտվել է համապատասխան կարգադրությունների օգնությամբ։ Կառավարության 2005 թ. որոշման համաձայն հաշվարկել ենք նաև օրապահիկի ծախսերի չափերը և հանրագումարի բերել։  

Ընդհանրացնելով՝ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների համար պետական բյուջեից ընդամենը վճարվել է 184.636.932 ՀՀ դրամ կամ շուրջ 387.000 ԱՄՆ դոլար: 

Ելնելով վերոբերյալ թվային պատկերից՝ փաստենք, որ Արարատ Միրզոյանին ուղեկցող պատվիրակության միջին թիվը (12), համեմատած նախորդ իշխանությունների հետ, որոշ դեպքերում շատ է, որոշ դեպքերում՝ քիչ, և այժմ չենք ուզում կենտրոնանալ դրա վրա: 

Ներկայացուցչական ծախսերը, որոնք առկա են բոլոր գործուղումների պարագայում՝ բացի Ստեփանակերտ կատարած մի քանի գործուղումներից, ենթադրելի է, որ հատկացվել են հյուրընկալող կողմին նվերներ տալու համար, որոնք սովորաբար լինում են հայկական կոնյակի, հուշանվերների կամ արվեստի գործերի տեսքով: Դա ընդունված պրակտիկա է: Այդուհանդերձ, երբ նախկին իշխանություններն էին նույնկերպ վարվում, նույն ինքը՝ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանն ու բազմաթիվ նախկին ընդդիմադիրներ ուղղակի անարգանքի սյունին էին գամում իշխանություններին՝ այդպիսի «ամոթալի» և «խայտառակ» արարքների համար և ամենուր հայտարարում, որ «կերան բյուջեն», «երկիրը թշվառության մեջ՝ իրենք կոնյակներ են նվիրում աջ ու ձախ» և այլն: Բացի այդ՝ տեղյակ ենք նաև, որ նախկին իշխանության օրոք այդպիսի դեպքերում կոնյակները կամ սեփական միջոցներով էին գնում, կամ արտադրող – գործարարների աջակցությամբ էին տանում, ինչը ևս նորմալ պրակտիկա է աշխարհի տարբեր երկրներում:  

Արարատ Միրզոյանի գործուղումները, ուսումնասիրելով լրատվությունը, առանձնապես աչքի չեն ընկել ձեռքբերումներով. դրանք առավել շատ եղել են արարողակարգային, ֆորմալ և երկրին ու պետությանը գրեթե ոչինչ չտվող այցեր: Այս պնդումն առավել հիմնավոր է դառնում, երբ աչքի ենք անցկացնում պատվիրակության կազմերում ընդգրկված պատգամավորների անունները, պատվիրակության անդամներ, որոնց գերակշիռ մասը հայրենի երկրում կամ խորհրդարանում մինչ օրս չի արտահայտել որևէ հոդաբաշխ միտք կամ նախադասություն, ուր մնաց՝ դրսում: Այդպիսիք իրենց ելույթներում «հաց ու սոխ» բառամթերքներով հայրենի երկրում են խայտառակում Ազգային ժողովի ինստիտուտը, և այս պարագայում անգամ պետք է երկար ծանրութեթև անել՝ այդ մարդկանց դուրս ուղարկելուց առաջ։ 

Բնականաբար՝ մեծամասամբ գլխաքանակ ապահոված այդպիսի ցածրորակ պատվիրակություններից սպասել, որ վերջիններս ծանրակշիռ աշխատանքներ կտանեին այլ երկրների ազգային խորհրդարանական շրջանակներում, ինչպես նաև միջազգային խորհրդարանական հարթակներում և կառույցներում (ԵԽԽՎ, ԵՄ-Հայատան, ԵԱՀԿ ԽՎ, ՆԱՏՕ ԽՎ, ԵՎՐԱՆԵՍՏ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական Միություն եւ այլն), պարզապես միամտություն կլինի: 

Ահստեղ կան խորքային պատճառներ, որոնցից մեկն էլ հայրենական խորհրդարանական միջավայրում ավագ, պետական կառավարման համակարգի, խորհրդարանական մշակույթի ոլորտներում փորձառություն ունեցող գործիչների տոտալ բացակայությունն է: Ինչպես պարզվեց՝ ներկայիս պատգամավորները, որոնց ծանրակշիռ մասը խիստ պատահականորեն է փողոցից և օտարերկրյա կասկածելի կազմակերպություններից հայտնվել ազգային խորհրդարանում, ցանկություն էլ չունեն լրջանալու և ցավալիորեն իրենց շրջապատել են կառավարությանը քննադատողներին հրապարակայնորեն «անառակի զավակներ» անվանող «մեր ախպեր ձյաձի» տեսակով, որոնց պետական բյուջեից անխնա պարգևատրում են իրենց անբարո վարքագծի համար:   

Հ.Գ. Մոտենում է մայիսի 27-ը (մեր հարցման պատասխանի համար օրենքով սահմանված վերջնաժամկետը), և մենք սպասում ենք ԱԺ մարմինների կողմից միջազգային գործընկերներին ուղղած գրությունների, հայտարարությունների և նամակների պատճեններն առ այն, թե ինչպիսի՞ աշխատանքներ է տարել ՀՀ Ազգային ժողովը՝ Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունները և Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը այլ երկրների ազգային խորհրդարանական շրջանակներում, միջազգային խորհրդարանական հարթակներում և կառույցներում (ԵԽԽՎ, ԵՄ-Հայատան, ԵԱՀԿ ԽՎ, ՆԱՏՕ ԽՎ, ԵՎՐԱՆԵՍՏ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական Միություն եւ այլն) պատշաճ կերպով ընկալելի դարձնելու ուղղությամբ։ 

Վահե Սարգսյան

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի