«ՇԱՏԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՆԱՆԿԱՆԱԼ»

Արխիվ 16-20

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻ գնահատմամբ` զբոսաշրջության ոլորտը գտնվում է ամենավատ վիճակում` պայմանավորված կորոնավիրուսով:

- Կարեւոր է, որ զբոսաշրջության ոլորտի ե՛ւ պահպանմանը, ե՛ւ զարգացմանն ուղղված միջացառումներ իրականացվեն, ինստիտուցիոնալ բարեփոխումներ արվեն: Կարծում եմ` ոլորտը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ է փրկել: Եթե այսօր լիցենզավորված լինեին զբոսաշրջության ոլորտում անհրաժեշտ գործունեության տեսակները, գոնե պարտադիր հաշվառում լիներ զբոսաշրջային տրանսպորտի, այս դեպքում ոլորտում ե՛ւ մրցակցային միջավայրը կպահպանեինք, ե՛ւ ներդրումային միջավայրը էապես կբարելավեինք` դրանով նպաստելով ընդհանրապես կայուն տնտեսական զարգացմանը: Ես, երկար ժամանակ լինելով զբոսաշրջության ոլորտի պատասխանատու, երբ հասկացանք, որ եկել է ժամանակը լիցենզավորման, պարզվեց, որ կառավարությունում տարբեր կարծիքներ կան, ասում էին, որ դա լրացուցիչ բեռ կլինի բիզնեսի համար: Կառավարությունում բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկում եղավ, ինձ պետք էր կառավարությանը համոզել: Բայց այսօր բիզնեսը պատրաստ է, նրանք ըղձում են այդ բեռը վերցնել, որովհետեւ դա փրկությունն է այսօրվա մրցակցային միջավայրի եւ կարեւոր պայման` ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար:

– Ամեն դեպքում, կորոնավիրուսի հետեւանքով զբոսաշրջության ոլորտն անդառնալիորեն անկմա՞ն է գնացել, թե՞ հնարավոր է այս առումով եւս փրկել իրավիճակը:

– Իհարկե, հնարավոր է փրկել, ու անհրաժեշտ է դա անել: Այսօր շատ դժվար է, ու որեւէ մեկը չի կարող ասել, թե մենք քանի զբոսաշրջային օպերատոր, քանի գործակալ ունենք, նույնիսկ դժվար է ասել, թե քանի հյուրանոցային օբյեկտ ունենք: Մեր ֆեդերացիայի շրջանակներում բոլորն ատամներով փորձում են պահել եղածը, պահպանել աշխատատեղերը: Բայց, ցավոք, շատերը վախենում են, որ արդեն կարող են սնանկանալ ու աշխատատեղերի մի մասը կրճատում են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում