ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ

Արխիվ 16-20

Քաղաքական դաշտում եւ փորձագետների շրջանում այժմ ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է Միքայել Մինասյանի «Վիճակն իրոք վատ է. «Իմ քայլը» դեռ կարող է իր քայլն անել» հոդվածը: Հատկապես ծխախոտի, ադամանդի եւ ոսկու մեծածավալ մաքսանենգության սկանդալներից հետո դա պայթած ռումբի տպավորություն թողեց քայլասերվածների թիմի ներսում, իսկ Նիկոլի խուճապն արդեն անզեն աչքով է երեւում: Ու նա կառավարության նիստին արդեն հուսահատությամբ էր խոսում կորոնավիրուսի համավարակի հաղթարշավի մասին:

 

ԻՆՉՈ՞Ւ ՀՈՒՆԻՍԻ 12-Ը

Նիկոլը հայտարարեց. «Մայիսի 29-ին կունենանք կորոնավիրուսի 10.000, հունիսի 12-ին` 20.000, հունիսի վերջին` մոտավորապես 30.000 դեպք` հարյուրավոր մահերով...»: Հիմա հարց` ինչո՞ւ է նա «պլանավորում» ունենալ 20 հազար դեպք հատկապես հունիսի 12-ին: Այդ հարցի պատասխանը փնտրենք Միքայել Մինասյանի հոդվածում. «Մենք հասել ենք «Պլան զրոյի»` այսինքն սա վերջին եւ ամենակարեւոր փորձն է Հայաստանը փրկելու գլոբալ ցնցումներից, ինչն, ի դեպ, շաբաթների հարց է: Երկիրը ամայացումից կանխելու եւ Նիկոլին հեռացնելու ամենաանցավ հնարավորությունն ունի քաղաքական մեծամասնությունը: Ուրիշ ոչ ոք: Այսօր հենց դուք եք պատասխանատու երկրի ճակատագրի համար: Ձեր ձեռքերում է` կլինի՞ Հայաստանը վաղը, թե` ոչ: Իսկ որպեսզի լինի, պիտի ժամ առաջ հեռացնել Նիկոլին: Որպես քաղաքական մեծամասնություն, դուք նաեւ պետք է ձեր թիմից ընտրեք նոր վարչապետի: Չասեք` բա ո՞ւմ. դուք էլ գիտեք, որ առնվազն 1-2 բավականին հասունացած թեկնածու ունեք: Այդ ընտրությունը կարող եք կատարել միայնակ կամ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ միասին: Դա ձեր գործն է»:

Այսինքն` Նիկոլի թիմին առաջարկվում է անվստահություն հայտնել վարչապետին պատգամավորների մեկ երրորդի միջոցով, քանզի պարզ է, որ Նիկոլը հրաժարական տվող չէ եւ մինչեւ վերջ կառչելու է իշխանությունից: Սակայն ըստ Սահմանադրության 115 հոդվածի 4-րդ կետի. «Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել»: Իսկ արտակարգ դրության ժամկետն ավարտվում է հունիսի 13-ին: Եվ ի՞նչ պիտի անի Նիկոլը` դրանից մեկ օր առաջ հրապարակելով 20.000 վարակվածների ցուցանիշը, արտակարգ դրությունը ե՞ւս մեկ անգամ երկարացնելու հարց բարձրացնի: Արդեն լրի՞վ հակաիրավական դաշտ մտնի` միգուցե, բայց արդյո՞ք կկարողանա: Բայց նրանից իրոք հոգնել են նաեւ թիմակիցները, թեեւ առանց Նիկոլի, նրանք ոչինչ են: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի համոզմամբ. «Միքայել Մինասյանը բաց տեքստով «հումանիտար միջանցք» բացեց իշխող ֆրակցիայի համար եւ առաջարկեց` սեփական դեմքը փրկելու համար հնարավորինս արագ հեռացնել Փաշինյանին վարչապետի պաշտոնից: Թե որքանով կօգտվեն այս «հումանիտար միջանցքից» քայլորդները, կտեսնենք: Այսօր արդեն նմանատիպ կոչով հանդես եկավ Արթուր Վանեցյանը, որն առաջարկում է, հեռացնելով անհավասարակշիռ Փաշինյանին, ձեւավորել հակաճգնաժամային կառավարություն, որն էլ իր հերթին կկանխի հումանիտար աղետը: Փաստացի, Փաշինյանի հրաժարականն այլեւս ներքաղաքական օրակարգում է, եւ հիմա այս օրակարգն իրականացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու ժամանակն է: Հուսով եմ` հենց այս օրակարգի շուրջ է ձեւավորվելու «կոնսենսուս-1»-ը, եւ հուսով եմ` շատ կարճ ժամանակում կազատվենք այս ազգակործան անպիտանների կառավարությունից»:

Փաստորեն, Նիկոլը կարող է ձեւափոխել Հռագի գրած տեքստը եւ երգել. «Ես մենակ եմ, մենակ եմ, մենակ եմ...»: Սակայն նա ստացավ «փրկության» աղոտ հույս` ԱՄՆ դեսպանատնից: ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանի դիտարկմամբ. «Ի պատասխան տիկին դեսպանի կողմից Նիկոլ Փաշինյանին ձոնված դիֆերամբների եւ ՀՀ-ում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացների նկատմամբ «կուրությանն ու լռությանը»` եկենք փաստենք, որ արդեն որերորդ անգամ  ԱՄՆ դեսպանատունը «փրկօղակ» է նետում Նիկոլ Փաշինյանի օր օրի «սկող» վարկանիշին: Freedom House-ի զեկույցի պաշտոնական բացատրությունը (մի բան, որի նախադեպը ես չեմ հիշում) վառ օրինակ: Շնորհակալություն տիկին դեսպանին Նիկոլ Փաշինյանի գահավիժող վարկանիշի մասին այս վկայությունների համար»:

ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ

Հիմա ի՞նչ էր նշանակում Միքայել Մինասյանի կոչը: Քայլասերվածների շարքերում հասցրել է նավը լքողների պատկառելի քանա՞կ «հավաքագրել», թե՞ արագացնում է այդ թիմի քայքայումը, թե՞ երկուսը միասին:  Ինչեւէ, սցենարների մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը, ում դժվար է մեղադրել «Մ.Մինասյանի մարդ» լինելու մեջ, գրում է. «Ներկայումս քննարկվում են քաղաքական իրավիճակի հանգուցալուծման հետեւյալ սցենարները.

1. Ազգային համաձայնության ու հակաճգնաժամային կառավարության ձեւավորում` նոր վարչապետի գլխավորությամբ,

2. Գործող վարչապետի հրաժարականից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Իմ պատկերացումը շատ հստակ է. այս կառավարությունը եւ հատկապես դրա ղեկավարն ապացուցել են, որ ապաշնորհ են, անպատասխանատու եւ ստեղծված իրավիճակին ոչ համարժեք: Վարչապետը հանրային մոբիլիզացիա եւ համերաշխություն ապահովելու փոխարեն պառակտում եւ ատելություն է քարոզում: Փաշինյանն ուղղակի պատասխանատվություն է կրում կորոնավիրուսային եւ սոցիալ–տնտեսական ճգնաժամի համար: Նա առաքելություն չուներ մինչեւ ճգնաժամը եւ աչքի էր ընկնում ոչ կոմպետենտությամբ: Առավել եւս ճգնաժամի պայմաններում նա չի կարող ղեկավարել, քանզի չունի անհրաժեշտ կառավարչական որակներն ու գիտելիքները: Վարչապետն առնվազն կոմպետենտության հարցում ոչ լեգիտիմ է, իսկ այս կառավարությունը կորոնավիրուսից ոչ պակաս մարտահրավեր է մեր պետության համար եւ ենթակա է փոփոխության: Ես նախընտրում եմ անցնցում փոփոխությունները: Ճանապարհային քարտեզը սա է` Ազգային համաձայնության նոր կառավարության ձեւավորում (բնականաբար, նոր վարչապետով), որին հնարավոր է հասնել միայն հասարական-քաղաքական լայն համախմբման միջոցով»:

Այստեղ բանալի բառերն են հասարական-քաղաքական լայն համախմբումը: Եվ այդ ուղղությամբ հետաքրքիր դետալ ենք տեսնում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ճամբարների միջեւ: ՀՀ երկրորդ նախախագահի պաշտպանության եռանդուն կազմակերպիչ, երգչուհի եւ բանաստեղծ Աննա Հովները հանդիսավորապես ընդունվեց ՀՀԿ շարքերը, եւ սույն փաստը ջերմորեն ողջունվեց երկու ճամբարների կողմից: Ի վերջո, արցախցի ռազմիկ վերնախավի ներկայացուցիչները, ինչքան էլ տարբեր արտաքին փաթեթավորում ունենան, կարեւոր հարցերում չեն կարող միասին չլինել: Ի դեպ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ իր երդման արարողությանը ներկայացավ որպես հենց այդ կաստայի անդամ` գերեզմանելով Նիկոլի «փուլային լուծումների» բոլոր հույսերը...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում