Չեչնիայի ղեկավարը հոսպտալացվել է․ նրա մոտ կորոնավիրուս է կասկածվում
Արխիվ 16-20Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մոտ կորոնավիրուս է կասկածվում: Այս մասին հայտնում է Baza-ն: Նշվում է, որ Կադիրովին ինքնաթիռով տեղափոխել են Մոսկվայի լավագույն կլինիկաներից մեկը: Կադիրովի վատ ինքնազգացողության առաջին ախտանշաններից սկսել էր բողոքել դեռ մի քանի օր առաջ: Ավելի ուշ նրա վիճակը սկսել է արագ վատթարանալ, և բժիշկները խորհուրդ են տվել դիմել մոսկովյան հիվանդանոցներ: Ըստ նախնական տեղեկությունների Կադիրովի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: COVID-19-ը դեռ չի հաստատվել:

