ԳՅԱԴԱՅԱՍՏԱՆ (2-րդ թողարկում)

Արխիվ 16-20

 Գյադաների ձեռքն ընկած պետությունը օր օրի քայքայվում է: Այս խորագրի ներքո մենք շարունակում ենք ներկայացնել չոր փաստեր «գյադայաստանի» վերածված պետությունում կատարվող ապօրինությունների, թալանի ու քայքայման գործընթացի վերաբերյալ:

12 օր է, ինչ պատասխանատվության չի ենթարկվում մի շարք ԶԼՄ-ների հանդեպ հաշվեհարդարի սպառնալիքներ եւ խուլիգանական արարքներ թույլ տված Սերոժ Բարսեղյանը, որը Նիկոլ Փաշինյանի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայրն է, Սյուզաննա Բարսեղյանը նույնպես չի կրել որեւէ պատասխանատվություն:

3 օր առաջ, ինչ Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, միջազգային իրավունքի խախտմամբ, ծածանել է ծիածանագույն դրոշը՝ ի նշանավորումն ԼԳԲՏ-ների «միջազգային օրվա»: ՀՀ իշխանութունները լռում են:

63 օր է, ինչ Արսեն Թորոսյանը չի կատարում դատարանի վճիռը եւ չի կրում դրա համար որեւէ պատասխանատվություն:

15 օր է, ինչ Նիկոլը պարզաբանում չի տալիս իր հասցեին Միքայել Մինասյանի կողմից հնչեցրած` Վանեցյանի մասնակցությամբ պետական ռեկետի եւ քաղաքական հետապնդումների մասին մեղադրանքների վերաբերյալ:

21 օր է, ինչ Նիկոլը պարզաբանումներ չի տալիս Ռուսաստանում Հայաստանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ կալանավորելու վերաբերյալ, ինչը կապվում է իր ընտանիքի հետ: Ավելին, բացահայտվեց այդպիսի երկրորդ դեպքը` 19 տոննա մաքսանենգ ծխախոտով: Մ.Մինասյանը հայտարարեց, որ արդեն 2 տարի է, ինչ ՀՀ-ն մաս է կազմում միջազգային մաֆիոզ համակարգի, որը զբաղվում է մաքսանենգ ծխախոտի վաճառքով:

 5 օր է, ինչ Միքայել Մինասյանը ծանր մեղադրանքներ ներկայացրեց վարչապետ Փաշինյանին. մաֆիոզ կապեր՝ 20 միլիարդ դրամի ադամանդների խոշոր անօրինական գործարքներ։ Իշխանությունները մինչ այժմ չեն հերքել նրա կողմից ներկայացված ծանր մեղադրանքները։

1,5 տարի է, ինչ առանց դատի բանտում է գտնվում քաղբանտարկյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քաղաքական իշխանությունների պարտադրանքով դատավոր Դանիբեկյանը մերժեց ոչ միայն 4 նախկին վարչապետների միջնորդությունը, Ամենայն հայոց կաթողիկոսի հորդորը, այլև՝ համավարակի պայմաններում միջազգային ընդունված չափանիշները 

19 օր է, ինչ Աժ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին եւ հայհոյախառը հրմշտոցին մասնակցած 32 պատգամավոր եւ նախարարներից ոչ մեկը չի կրել որեւէ պատասխանատվություն: Մարուքյանին հետեւից հարվածողը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն էր` Նիկոլ Փաշինյանի քավորը: Մարուքյանի եղբայրը հայհոյել է Սասունին, իսկ վերջինս սպառնացել է նրա հետ հաշվեհարդար տեսնել:Երկրի վարչապետը ժամեր անց, իր թիմակիցների արարքը խստորեն դատապարտելու փոխարեն, մեղադրեց ընդդիմությանը։

64 մարդ մահացել է, եւ 5041 մարդ վարակվել է կորոնավիրուսով` իշխանությունների ապիկարության կամ դիտավորության հետեւանքով:

166 հազար հեկտարով ՀՀ -ում նվազել են ցանքատարածությունները Նիկոլի հեղաշրջումից հետո:

16000 մարդով նվազել է Հայաստանի ազգաբնակչությունը Նիկոլի իշխանության օրոք:

94 միլիոն դրամ պարգեւավճարներ են բաժանվել 2020թ. առաջին եռամսյակում` ԿԳՄՍ նախարարությունում:

2 մլրդ դրամ գումար պակասել է զինվորների աջակցության հիմնադրամից:

29 օր է, ինչ Նիկոլը չի պարզաբանում Լավրովի` Արցախի վերաբերյալ հայտարարությունը:

79 կողմ ձայնով ընդունվեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի խայտառակ կոնվենցիան:

Այս տարի առաջին անգամ պատմության մեջ «Վերջին զանգը» դպրոցներում տեղի չի ունենա: Արայիկ Հարությունյանը խաբեց աշակերտներին:

67 օր շարունակվում է անհասկանալի ու  անկապ արտակարգ դրությունը: Կարանտինային սահմանափակումները մեծ մասամբ կրեցին ձևական բնույթ, առաջին մի քանի օրերից հետո սահմանափակումների խախտումները կրեցին զանգվածային բնույթ և չտվեցին անհրաժեշտ արդյունքը։

27 օր է, ինր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ պահանջ է դրվել Ucom-ի սեփականատերերի առջև՝ օտարել ընկերությունը։ Սկսվել է ունեզրկման գործընթաց, որի ապահովման համար գործի է դրվում քրեական գործ հարուցելու միջոցով պատժելու մեխանիզմը։ Վտանգի տակ է դրվել 3000 աշխատակցի զբաղվածությունը։

117 օր է, ինչ լարվածություն է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի շուրջ։ ЕASA-ն հայտարարեց Հայաստանի քաղավիացիայի և առանձին ավիաընկերությունների հանդեպ սանկցիաներ և արգելքներ կիրառելու մասին։ Պաշտոնական սպառիչ պատասխաններ չեն տրվել։

Շուրջ $ 245․000 դոլար  է 09.05.2018 թ. մինչև 31.01.2020 թվականը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների ընդհանուր չափը ` 116.765.358 դրամ։

2 օր է, ինչ Երևանի քաղաքապետարանը խոստովանել է, որ ի վիճակի չէ կատարել քաղաքի փողոցների ասֆալտապատման եւ գծանշման աշխատանքը: Վարչապետի հովանավորյալ Երևանի քաղաքապետը արտակարգ դրության ժամանակ իրեն դսևորեց դասալիքի պես:

3 օր է, ինչ Նիկոլի Հանրային խորհրդի նախագահ Ստյոպիկ Սաֆարյանը Facebook-ի իր էջում վիրավորել ու ոչ միայն տղամարդուն, այլեւ նույնիսկ համասեռամոլին անվայել վարք դրսեւորել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հանդեպ: Նիկոլը լռում է:

5 օր է, ինչ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ ՍՄԲԱՏ ԳՈԳՅԱՆԸ աշխատանքից ազատման դիմում է գրել, որպես պատճառներից մեկը, նշել էր , որ չնայած Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆի (ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրը) ատենախոսության մեջ արտագրություններ  են հայտնաբերվել, սակայն նա «համապատասխան կապերի եւ հովանավորչության միջոցով» շարունակում է պաշտոնավարել: Դիանան մտերիմ է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ:

41 օր է, ինչ Աննա Հակոբյանի ընկերուհու ելակը մտավ զորամաս: 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում