Ի վերջո տեղի կունենա՞ վերջին զանգ, թեՙ ոչ. ԿԳՄՍ
Արխիվ 16-20Ինչպես ատեղեկացանք ավելի վաղ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ վերջին զանգի միջոցառումները կանցկացվեն միայն այն ժամանակ, երբ առողջապահության նախարարությունը կհայտարարի համավարակի հաղթահարման մասին ու գործող սահմանափակումները կվերացվեն: «Մենք միասին որևէ օր կորոշենք, ու Վերջին զանգի արարողությունները կիրականացնենք: Նախարարներն ու պաշտոնյաներն էլ ձեզ հետ միասին կմասնակցեն»,- դպրոցն ավատրող աշակերտներին խոստացավ նախարարը: Սակայն ինչպես շատ հաճախ,այնպես էլ հիմա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը անպատասխանատու գտնվեց իր հայտարարությունների համար:
Iravunk.com-ը կապ հաստատեց ԿԳՄՍ-նախարարի մամուլի խոսնակ Օֆելյա Կամավոսյանի հետ, որոշ հանգամանքներ պարզելու նպատակով: ԿԳՄՍ-ի մամուլի խոսնակը նշեց, որ ամեն բան հստակեցվել է, և այս տարի վերջին զանգի արարողությունները տեղի չեն ունենալու այնքան ժամանակ,մինչև առողջապահության նախարարությունը կհայտարարի համավարակի հաղթահարման մասին ու գործող սահմանափակումները վերացման մասին,ինչես նշել էր նախարար Արայիկ Հարությունյանը:
Հայկ Գևորգյան

