«Փաստ»․ Փաշինյանը ասուլիսին հատուկ է թողել «անցանկալի» հարցերը, որ կարծիք ձևավորվի, թե իբրև թափանցիկ են աշխատում

Արխիվ 16-20

Փաշինյանը հարցերի շարքում հատուկ է թողել այդ «անցանկալի» հարցերը, որպեսզի կարծիք ձևավորվի, թե իշխանությունն ինչքան պարզ ու թափանցիկ է գործում

«Արդեն «հին, բարի» ավանդույթ է դարձել, երբ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ծավալուն ասուլիսներով, որոնց ժամանակ մի քանի ժամ շարունակ ներկայացնում է «100 փաստի» հերթական «սերիան» և պատասխանում է լրագրողների հարցերին։ 

ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ արդեն երկրորդ անգամ այդ ասուլիսը տեղի է ունենում օնլայն. լրատվականներն իրենց հարցերն ուղարկում են առցանց, իսկ Փաշինյանը հերթով պատասխանում է դրանց։

Շաբաթ օրը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաև այնպիսի հարցերի, որոնք իշխանության համար այդքան էլ հաճելի չէին։ Մեր տեղեկություններով, սակայն, դա իշխանության կողմից հատուկ ընտրված տակտիկա է եղել։ 

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը հարցերի շարքում հատուկ է թողել այդ «անցանկալի» հարցերը, որպեսզի կարծիք ձևավորվի, թե իշխանությունն ինչքան պարզ ու թափանցիկ է գործում, և թե ընտրվել են վարչապետին ուղղված բոլոր հարցերը՝ առանց բացառության։ 

Նույն աղբյուրի հավաստմամբ, վարչապետն աշխատակազմի հետ ունեցած քննարկման ժամանակ ասել է, թե հարցերին կպատասխանի ըստ նպատակահարմարության, այսինքն՝ կարևորը տվյալ պահին հարցի բարձրաձայն հնչելն է, այլ ոչ թե տրված պատասխանը։

Այդուամենայնիվ, կառավարության աղբյուրը թերթին փոխանցել է, որ մոտ երկու տասնյակ հարցեր միացվել են իրար, իսկ 7-8 հարց ընդհանրապես չի հնչել։ 

Մեր տեղեկություններով, այսպես կոչված, «տեխնիկական պատճառներով» չհնչած հարցերի հիմնական մասը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը և դրան առնչվող խնդիրներին՝ դատավորի վարքագիծ, քաղաքական հետապնդումներ և այլն, ինչպես նաև Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված մի քանի հարցադրումների»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում