ՌԴ-ում կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա կարող են սկսվել հուլիսին
Արխիվ 16-20ՌԴ առողջապահության նախարարությունը դեռևս չի թույլատրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները կամավորների վրա, փորձարկումների նախնական ամսաթիվը կարող է լինել հուլիսը:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Վերջինս ընդգծել է նաև կամավորներին նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելուց պաշտպանելու կարևորությունը:
«Իսկապես, համավարակի պայմաններում պատվաստանյութը կփորձարկվի: Այդ իսկ պատճառով որպեսզի կամավորները, որոնք այժմ գրանցվում են, գիտափորձին մոտենան չվարակված, նրանց պետք է ինչ-որ կերպ պաշտպանել տվյալ վիրուսով վարակվելուց»,- ասել է Գինցբուրգը:

