«Փաստ». Վենետիկի հանձնաժողով դիմելու հարցում լուրջ հակասություններ են եղել. կոշտ զրույց Բադասյանի հետ

Արխիվ 16-20

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ իշխանության համար դատաիրավական ոլորտի կարգավորումները դեռեւս առաջնային պլանում են, եւ դա նրանք, ըստ էության, չեն թաքցնում։ Հետեւելով տեղի ունեցող գործընթացներին՝ պարզ է դառնում, որ ներկա դրությամբ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը շարունակում են ՍԴ գործող կազմից ազատվելու նորանոր ուղիներ որոնել: 

Հասկանալով, որ հանրաքվեն այլեւս անհնար է, ինչի մասին նշեց նաեւ վարչապետը, իշխանությունները քննարկում են նոր տարբերակներ:

 Օրերս հայտնի դարձավ, որ իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի «դաբրո» ստանան ՍԴ հարցում կարգավորումներ իրականացնելու նպատակով. խոսքը տվյալ պարագայում ԱԺ ձեւաչափով խնդրին կարգավորում տալու մասին է։ 

Մեզ տեղեկություններ են հասել, որ այս գործընթացը իշխանության ներսում միաձայն չի անցել։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու գաղափարին կատեգորիկ դեմ է եղել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, եւ այդ մասին նա բարձրաձայնել է։ 

Մեր աղբյուրը փոխանցել է, որ Գրիգորյանն անգամ բավականին կոշտ զրույց է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ՝ ասելով, որ նա հարցն անիմաստ միջազգային հարթակ է տեղափոխում։ 

Գրիգորյանը պնդել է, որ Վենետիկի հանձնաժողովից հոդաբաշխ պատասխան ակնկալել պետք չէ, քանի որ նրանք տալու են այնպիսի իրավակարգավորում, որի շրջանակում հարցը խորհրդարանում կարգավորել չի լինի, իսկ հանրաքվեի անցկացումն անիմաստ ու անհնար է։

Այդուամենայնիվ, որոշ քաղաքագետներ չեն բացառում կուլիսային որոշակի պայմանավորվածությունները: Մասնավորաբար քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը թերթի հետ զրույցում նշում է. «Սովորաբար նման պայմաններում տեղի է ունենում ինչ-որ կուլիսային գործարք: Վենետիկի հանձնաժողովը կարող է դրական արձագանք տալ, օրինակ՝ ՍԴ հարցը ԱԺ շրջանակներում կարգավորելու՝ իշխանությունների նախաձեռնությանը, որի փոխարեն իշխանությունը խոսք կտա այս կամ այն կոնվենցիան վավերացնել կամ գործածել մեր երկրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում