«Շատ ժամանակ չունեմ մինչև կարիերայիս ավարտը, այնպես որ, կարևոր է տիտղոս հաղթելը».Մխիթարյան

Արխիվ 16-20

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Երևանում Իտալիայի դեսպանատանը՝ խոսելով իր նպատակների, «Ռոմայի», Իտալիայի ու Ա սերիայի մասին։

«Ռոմա» տեղափոխվելու առաջին իսկ օրից ինձ լավ եմ զգում, ակումբը, քաղաքը, ամեն ինչը հիանալի էր։ Լավ կլինի, որ այստեղ մնամ։ Հիմնական նպատակս՝ Չեմպիոնների լիգան հաղթելն է, ու իհարկե, խաղալը և տիտղոսներ նվաճելը։

Ա սերիա՞ն, մարդիկ թերագնահատում են իտալական լիգան, բայց այստեղ ավելի հետաքրքիր է խաղալ։ Հնարավոր է, որ այստեղ նույն մակարդակը չէ, ինչ 20 տարի առաջ, բայց ես վստահ եմ, որ առաջնությունը ավելի լավն է դառնում, ու նախորդ տարվա տրանսֆերները դրա վկայությունն են։ Այնպես որ, իտալացի խելահեղ երկրպագուների համար խաղալը հաճույք է ինձ համար։

Ես շատ ժամանակ չունեմ մինչև կարիերայիս ավարտը, բայց համոզված եմ, որ առավելագույնն եմ անում ավելիին հասնելու համար, քանի որ կարիերայիս ավարտից հետո բոլորը կհիշեն այն, ինչ արել եմ ակումբի համար, ինչ տիտղոս եմ նվաճել ակումբի հետ ու ինչպես եմ խաղացել։ Այնպես, որ շատ կարևոր է դրական նոտա թողնելը՝ ինչ-որ տիտղոս հաղթելով կամ էլ ակումբի համար մի լավ բան անելով։

Իտալացիները իրենց մտածելակերպով նման են հայերին, որը ինձ համար լավ է։ Ինձ շատ լավ եմ զգում իտալացիների շրջանում։ Իտալիայում շատ զվարճալի դեպքեր են տեղի ունեցել։ Բայց ամենազվարճալին, երևի թե, սեպտեմբերի 2-ին Իտալիա թռիչքիս ժամանակ էր։ Հսկիչը մոտեցավ ու հարցրեց ինձ.«Արդեն պայմանագիր կնքե՞լ ես «Ռոմայի» հետ», ես ասացի ինչպես տեսնում եք, Հռոմ եմ մեկնում։ Երբ ժամանեցինք, ինձ շրջապատեցին լրագրողները ու«Ռոմայի» մամուլի քարտուղարին հարցրի, թե ինչու են այս մարդիկ ինձ նկարում, չէ՞ որ ես դեռ պայմանագիր չեմ ստորագրել, նա էլ պատասխանեց, որ Իտալիայում բոլորը խելագարվում են ֆուտբոլի համար ու ես պետք է պատրաստ լինեմ նման բաներին»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում