Ռոնալդուն մայիսի 19-ին կվերսկսի մարզումները «Յուվենտուսի» հետ
Արխիվ 16-20Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մայիսի 19-ին կվերսկսի մարզումները իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի հետ։
Ռոնալդուն հայրենիքից Թուրին էր վերադարձել մայիսի 5-ին եւ 14 օր ինքնամեկուսացած էր, հաղորդում է Sky Sports-ը։
Այս շաբաթ իտալական թիմերը կվերսկսեն խմբային մարզումները։ Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իտալիայի առաջնության վերսկսումը սպասվում է հունիսի 20-ից հետո։

