Ադրբեջանում այսօր մեկնարկվել է հրթիռահրետանային զորքերի ներգրավմամբ լայնածավալ հարձակվողական բնույթի զորավարժությունները. Կարեն Հովհաննիսյան
Արխիվ 16-20Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանում այսօր մեկնարկվել է հրթիռահրետանային զորքերի ներգրավմամբ լայնածավալ հարձակվողական բնույթի զորավարժությունները, որը կտևի մինչև մայիսի 22-ը ներառյալ:
Այսօր վաղ ավատովանից իրենց մշտական տեղակայման վայրերից դուրս է բերվել զինտեխնիկան և ուղևորվել դեպի ժամանակավոր տեղակայման վայրեր: Այս զորավարժություններին մասնակցում է նաև Նախիջևանի կայազորը իր հրթիռահրետանային զորքերով հենց Նախիջևանի տարածքում։

