Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 7000-ը
Արխիվ 16-20Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 122 հազարը, որից ավելի քան 7000-ը՝ մահացու ելքով, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2294 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 122 492 մարդ, ապաքինվել՝ 95 661-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Անցած օրվա ընթացքում 69 մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել:

