Ատելության քարոզչության դեմ պայքարի աշխատանքային խմբի գործունեությունը երկարաձգվեց մինչև դեկտեմբերի 31-ը
Արխիվ 16-20Այսօր ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշում ընդունվեց մի քանի ամսով երկարաձգել Հայաստանում ատելության քարոզչության դեմ պայքարի օրենսդրական բարեփոխման քննարկման համար ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքի ժամկետը:
Երկարաձգման վերջնաժամկետ նախանշվեց 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
Ինչպես իր ելույթում ասաց իմքայլական պատգամավոր, աշխատանքային խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանը, կորոնավիրուսի համավարակի պատճառով իրենց աշխատանքները փոքր-ինչ դանդաղել են, հետևապես կարիք կա լրացուցիչ ժամանակում դրանք պատշաճ կերպով իրականացնելու:

