՚՚Ուզում եմ հասկանալ՝ քաղաքացին "տուգանվելու մատերալ է, թե մատերիալ չէ՚՚. Արմեն Դանիելյան
Արխիվ 16-20Գլխավոր դատախազի նախկին տեղակալն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր առավոտյան հնչեց դռան զանգը... դուռը բացեցի՝ փոստատարն էր...
Փոխանցեց ծրարը և ասաց, որ շտապում է և պետք է շուրջ 400 նամակ փոխանցի հասցեատերերին...
Հ.Գ. Գիտես, Դանիելյան ջան մեր ձեռքերը թափանցիկ շղթայով կապված են՝ պարզապես չենք նկատում կամ էլ չենք ուզում տեսնել...
֊Գիտես ի՞նչ նամակներ են։
֊Բայց որտեղից պետք է իմանամ...
֊Դե ուրեմն իմացի՝ դահակի, ճանապարհային ոստիկանության, կարմիր գծերի, պետական եկամուտների, դատարանների, բանկերի, գուքահարկի, հողի և աղբի վճարներին վերաբերող ծրարներ են... Առաջ մարդիկ սիրով էին դուռը բացում, սուրճ ու սառը ջուր էին հյուրասիրում, իսկ հիմա... հա բայց ես մեղավոր չեմ,֊ միամտորեն արդարացավ փոստատարը և գլուխը աջ ու ձախ շարժելով հեռացավ...
Հ.Գ. Հիմա ուզում եմ հասկանալ՝ քաղաքացին "տուգանվելու մատերալ է, թե մատերիալ չէ"... Եվ սա հարցնում եմ՝ ամենայն լրջությամբ...
Մնացյալն՝ հաջորդիվ...


