Քաղաքապետարանն ունի ասֆալտապատման խնդիր. քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյան
Արխիվ 16-20Այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի և տեղակալ Տիգրան Վիրաբյանի մամուլի ասուլիսը:
Թեմա` արտակարգ դրության պայմաններում հանրային տրանսպորտի եւ մանկապարտեզների աշխատանքի վերսկսման հատուկ պայմանները, եւ քաղաքային այլ խնդիրները: Iravunk.com-ը ուղղեց հետևյալ հարցը.
Ինչո՞ւ են մինչեւ հիմա փողոցները գնվում քարուքանդ վիճակում, և որեւէ տեղ չկան գծանշումներ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Երևան քաղաքը տարբերվում է այլ քաղաքներից: Բանախոսը նշեց,որ ասֆալտապատման աշխատանքներն իրականացնելուց հետո համապատասխան ցուցակները փոխանցվում են ոստիկանությանը, իսկ ահա ոստիկանությունն էլ զբաղվում է գծանշումների հարցերով: Բանախոսը նշեց, որ երեկ Երևան քաղաքի որոշ փողոցներում իրականացվել են նման աշխատանքներ: Վերջինիս պնդմամբ` այս պահին քաղաքապետարանն ունի ասֆալտապատման խնդիր:
Հ.Գ Վերոնշյալ պատասխաններից կարելի է եզրակացնել, ժողովրդի իմացած Երևանն ու քաղաքային իշխանությունների իմացած Երանը, տարբեր Երևաններ են:
Մանրամասները` տեսանյութում
Հայկ Գևորգյան

