Հարկ չեմ համարում անգամ Ստյոպա Սաֆարյանին դատի տալ.Անժելա Էլիբեոգովա
Արխիվ 16-20Հիշեցնենք՝ ժամեր առաջ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային մեղադրել էր «տասնամյակով ՊՈԱԿ-ի փողերը ուտելու և իբր ադրբեջանցիների դեմ ինֆորմացիոն պատերազմ մղելու» մեջ։ Սաֆարյանը նրան անվանել էր «Սերժի ու փեսու ՊՈԱԿ-ի Անժելա»՝ հավելելով, որ այլևս ադրբեջանցիների հետ ինֆորմացիոն պատերազմ չեն մղում, քանի որ չեն վճարվում:
«Հիմա իշխանության կորստից փողային կլիմաքսի մեջ են հայտնվել։ Վերջին հույսը փեսու փոստարկղն էր, էդ էլ ոչ մեկին հետաքրքիր չէ ու միայն հանրության զվարճալիք է դարձել։ 360/360 ի վրա գաբարիտները պատեպատ է տալիս:Ափսոս կանայք կան, թե չէ կասեի, թե ինչը թոթոլ տոտոշներին քցեր... Փեսուն ասեք վուլգառ ու հակահիգիենիկ փսնթուներդ հավաքի։ Մենք այդպիսի ժամանակ չունենք»,- գրել էր նա:
Թեպետ Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ևս գրառում էր կատարել,պատասխանելով Ստյոպա Սաֆարյանին, այնուամենայնիվ հասկանալի է,որ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի կողմից արված հայտարարությունները չապացուցվելու դեպքում կարող են զրպարտություն հանդիսանալ,որի արդյունքում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան առանց վարանելու կարող է դատական հայց ներկայացնել ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի:
Iravunk.com-ը կապ հաստատեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ, հասկանալու համար վերջինս արդյո ՞ք պատրաստվում է Ստյոպա Սաֆարյանի դեմ առաջադրված զրպարտություններին հակադարձելու նպատակով դատական հայց ներկայացնել, թե ոչ: Անժելա Էլիբեգովան իր խոսքում նշեց, որ պահանջում է, որ Ստյոպա Սաֆարյանն իրավական ողջ լծակներն օգտագործի, և ապացուցի իր խոսքերի իսկությունը, իսկ ինչ վերաբերում է դատական գործ սկսելուն, ասեմ, որ անգամ հարկ չեմ համարում նման անհիմն հայտարարությունների համար դատական գործ սկսել:
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որ Ստյոպա Սաֆարյանը պետք է ներողություն խնդրի,պետք է նշեմ, որ ներողությունն այս պարագայում խնդիրը չի կարող լուծել:
Հայկ Գևորգյան

