Մարտի 1-ից այդքան խոսող Նիկոլը լավ կանի, որ չմոռանա կորոնավիրուսային զոհերի մասին
Արխիվ 16-20Ամերիկյան The Washington Post պարբերականը Վրաստանը ներկայացրել է որպես կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջող օրինակներից մեկը: Ինչպես փոխանցում է Georgia Today-ը, հոդվածում նշվում է, որ համաշխարհային համավարակը ցույց է տվել, որ փոքր երկրներն ավելի լավ են գլուխ հանում նման խնդիրներից, մինչդեռ այնպիսի խոշոր երկրներում, ինչպիսին են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Չինաստանը, համավարակը հատկապես լուրջ հետևանքների է հանգեցրել: «Միևնույն ժամանակ որոշ ոչ մեծ երկրներ նոր ճանաչում են ստացել, քանի որ աշխարհն այժմ հետևում է նրանց հաջողությանը»,- ասվում է պարբերականի հոդվածում:
Հոդվածագիրն ընդգծում է, որ մինչ հարևան Ռուսաստանում մոլեգնում է կորոնավիրուսը, Վրաստանը հանգստության կղզի է դարձել: 3.75 մլն բնակչությամբ երկրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերը 700-ից քիչ են, մահացել է 12 մարդ, ինչը բարձր գնահատակի է արժանացել Առողջապահության համաշխարհային կամզակերպության կողմից: Պարբերականն ընդգծում է, որ երկրի կառավարության կողմից ճիշտ ժամանակին ընդունված միջոցառումները, ինչպիսին են հունվարի վերջից սահմանված պարտադիր ջերմաչափումն օդանավակայաններում և միջազգային չվերթների սահմանափակումը, օգնել են կանգնեցնել վիրուսի տարածումը:
Իսկ ահա Հայաստանը, որն ուներ Վրաստանի համեմատ նախնական շատ ավելի լավ հնարավորություններ, իհարկե, կորոնավիրուսի դեմ պայքարի վատթարագույն օրինակներից մեկ։ Մեր երկիրն ի սկզբանե ուներ վիրուսի ներթափանցման էապես ավելի փոքր հնարավորություններ, քան Վրաստանը (որտեղ, ի դեպ, կորոնավիրուսն ավելի վաղ հայտնվեց)։ Ցամաքային սահմաններից մեկը հենց նույն Վրաստանն էր, որտեղ ներիքին վերահսկողությունը միանգամայն պատշաճ վիճակում էր։ Մյուսը՝ Իրանի հետ սահմանը ժամանակին փակվեց։ Այսինքն, բավական էր օդային սահմանը՝ միջազգային չվերթները Վրաստանի օրինակով ճիշտ պահին կայուն վերահսկողության տակ առնել, ինչի մասին, ի դեպ, հենց առաջին օրերից խոսել ենք, որ վրացականից շատ ավելի հաջողված փորձի հնարավորություն ստանայինք։ Բավական էր արգելափակել օտարերկրացիների մուտքը, հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացիների համար սահմանել պարտադիր կարանտին, որ վիրուսը մեր երկրում հայտնվելու որեւէ տարբերակ չունենար։ Բայց չէ, այն ժամանակ «կորոնավիրուսն ում շունն էր», Նիկոլը խաստանում էր «պինցետով հատիկ-հատիկ վիրուսները հանել ու տնական արաղով դեզինֆեկցիա անել», կարճ ասած, միտինգներ էր խաղում՝ դրսեւորելով ոչ ադեկտվատ վերաբերմունք։ Առողջապահության նախարարն էլ կորոնավիրուսն ինչ-որ անլուրջ բանի տեղ էր դրել, որի պատճառով անհանգստանալու որեւէ առիթ չէր տեսնում։ Ճիշտ է, հիմա Նիկոլն այդ ամենի մասին «մոռացել» է, բայց դե նրա միտինգային տեսագրությունների հետ չես վիճի։
Չինովնիկական այդ բացարձակ անգրագիտության կամ միգուցե դիտավորության պատճառով էր, որ կորոնավիրուսն այնպես հիմնավորվեց Հայաստանում, որ այլեւս դեմն առնելն անհնար է։ Ու հիմա մնում է միայն ֆիսքել՝ վիրուսի զոհերի «արյունը», հիվանդացածների եւ դեռ հիվանդացողների տանջանքները, ողջ բնակչության այս եռամսյա ծանրագույն վիճակը, մարդկանց եւ տնտեսությունը սնանկության հասցնելու եւ պետբյուջեի միջոցներն անիմաստ վատնելու ողջ մեղքը հենց Նիկոլի ու Թորոսյանի ձեռքերին է։ Եվ առանց այս խունտայի, հաստատ Վրաստանից վատ վիճակում չէինք լինի։ Ապացույցը մինչ այս եղած պանդիմեաներն էին, այդ թվում՝ «խոզի գրիպը», որը Հայաստանում միայն փոքր չափով նկատվեց։
Ի դեպ, մարտի 1-ից այդքան խոսող Նիկոլը լավ կանի, որ չմոռանա մի քանի անգամ ավել կորոնավիրուսային զոհերի մասին։

