Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերն ավելացել են 189–ով. ընդհանուր թիվը հասել է 4472–ի
Արխիվ 16-20Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 189–ով և դարձել 4472։ Այս մասին տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2463 մարդ, կատարվել է 40230 թեստավորում, առողջացել է 1925 վարակված։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 60 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 24-ն են:

