Պուտինը հայտարարել է ռուսական բացառիկ զենքի մասին՝ ի պատասխան Թրամփի «սուպեր-պուպեր» հրթիռի
Արխիվ 16-20Այսօր Ռուսաստանն ունի բարձր տեխնոլոգիական սպառազինություն, որով չի կարող պարծենալ ոչ մի այլ երկիր։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։ Նրա խոսքով՝ ռուս զինագործները բացարձակ անհնարինն են արել։ «Դա բացարձակապես անհնար էր, բայց մենք դա արել ենք»,- ասել Է նախագահը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ։ Նման հաջողությունների չէր հաջողվի հասնել առանց «հիմնարար գիտության, գիտական դպրոցների եւ ինժեներական կադրերի»,- նշել Է Պուտինը ։
Ավելի վաղ հեռախոսազրույցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները քննարկել էին սպառազինությունների վերահսկման խնդիրը: Հեռախոսազրույցում Թրամփը կոչ է արել իր ռուս գործընկերոջը՝ թույլ չտալ սպառազինությունների թանկարժեք մրցավազք:
Հիշեցնենք, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում Այժմ աշխատանքներ են տարվում նոր հրթիռի ստեղծման ուղղությամբ, որի արագությունը 17 անգամ կգերազանցի գոյություն ունեցող ամենաարագ ապարատների արագությանը: «Մենք նրան անվանում ենք «սուպեր-պուպեր»։ Եվ ես լսել եմ, որ նա 17 անգամ ավելի արագ է, քան այն, ինչ հիմա կա»,- ասել է ԱՄՆ նախագահը ։

