ԱՄՆ-ում սպասում են կորոնավիրուսի սարսափեցնող հետեւանքներին
Արխիվ 16-20Ամենրիյան տնտեսությունը սպառնացող վիճակում է, ֆինանսական շուկաներին սպասվում է նոր փլուզում։ Այս մասին ասվում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ֆինանսական կայունության հաշվետվության մեջ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԴՊՀ-ի ղեկավար Ջերոմ Փաուելը, Նահանգների տնտեսությունը կարող է «երկարատեւ ազդեցություն» զգալ կորոնավիրուսի բացասական հետեւանքներից: Նրա խոսքով՝ «տնտեսության անկման ծավալներն ու տեմպերը նախադեպեր չունեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»:
ԴՊՀ-ի նոր զեկույցում ասվում է, որ ակտիվների գները կորոնավիրուսի համաճարակի ֆոնին մնում են խիստ խոցելի: «Պահպանվում է անորոշության բարձր աստիճանը, եւ շուկաները մնում են փոփոխական Պատմական նորմերի համեմատությամբ, ինչը ենթադրում է գների հետագա նվազման հնարավորություն, այն դեպքում, եթե իրավիճակը զարգանա սպասվածից ավելի վատ»,- նշված է Դաշնային պահուստային համակարգի փաստաթղթում:
Նշվում է նաեւ, որ բնակելի անշարժ գույքի շուկան եւս սկսել է արձագանքի տնտեսության իրավիճակի գլոբալ բացասական փոփոխություններին: Ինչպես եւ շատ ուրիշ ոլորտներ, այստեղ եւս սպասվում են լուրջ ճնշումներ։ Դա վերաբերում է նաեւ առեւտրային անշարժ գույքի շուկայի։

