Բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր չի լինի. Նաիրա Զոհրաբյան
Արխիվ 16-20ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր էջում գրում է.
Եվ այսպես. փոփոխություն է տեղի ունեցել բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարետի որոշման մեջ: Երկուշաբթի օրվանից բոլոր փակ տարածքներում, բնականաբար` նաև տրանսպորտում, դիմակ կրելը լինելու է պարտադիր:
Ինչ վերաբերում է բաց տարածքներին, ապա պարտադիր է լինելու քաղաքացու մոտ դիմակի առկայությունը:
Այսինքն`քաղաքացին իր մոտ մշտապես պետք է դիմակ ունենա, սակայն բաց տարածքում այն կրելը պարտադիր չի լինելու:
Եվ քանի որ քաղաքացին բաց տարածքից կարող է մտնել փակ տարածք` վերջինս իր մոտ մշտապես պետք է ունենա դիմակ:


