Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին

Արխիվ 16-20

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «թավշյա հեղափոխությունից» հետո հակամարտության կարգավորման համար ոչ մի նոր փաստաթուղթ չի ներկայացվել, իսկ հին առաջարկն արդեն ընդունելի չէ, հայտարարել է, թե՝ Հայաստանի վարչապետի հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց են տալիս, որ կամ նա չի կարողացել ուսումնասիրել այդ գործընթացը վերջին երկու տարիների ընթացքում, կամ նրա հայտարարություններն ուղղված են բանակցային գործընթացի համար խոչընդոտների ստեղծմանը: Ըստ Աբդուլաեւայի․ «Ճիշտ է, բանակցային գործընթացում նոր փաստաթուղթ չկա, որովհետև նոր փաստաթղթի եւ առաջարկի կարիք չկա։ Ինչպես ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019 թվականի մարտի 9-ի հայտարարության մեջ, բանակցություններն ընթանում են փաստաթղթի շուրջ, որն արդեն գոյություն ունի բանակցությունների սեղանի»։

Աբդուլաեւան նաեւ հավելել է․ «Նիկոլ Փաշինյանը երբևէ հետաքրքրվե՞լ է, թե ինչով է զբաղվել Հայաստանի արտաքին գործերի նախարարը վերջին երկու տարիների ընթացքում՝ բանակցություններում։ Չի բացառվում, որ Հայաստանի արտգործնախարարը վարչապետին չի զեկուցել այն փաստաթղթերի մասին, որոնք եռանախագահները ներկայացրել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներին, ներառյալ այս տարվա հունվարին Ժնեւում տեղի ունեցած ինտենսիվ բանակցությունների արդյունքները։ Եթե Հայաստանի ներկայիս ղեկավարության նպատակը հակամարտության կարգավորման գործընթացը «բանակցությունների» անվան տակ երկարաձգելն է, ապա այդ մոտեցումը վճռականորեն մերժվում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային հանրության կողմից։ Մենք հիշեցնում ենք Հայաստանի ղեկավարությանը, որը ձգտում է խաթարել բանակցային գործընթացը եւ միջազգային միջնորդների ջանքերը, որ տարիներ շարունակ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող բանակցությունների գլխավոր նպատակը, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքներից օկուպացիոն ուժերի դուրսբերումն է, հարյուր հազարավոր հարկադիր տեղահանվածների մարդու իրավունքների վերականգնումը եւ, այդպիսով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին համապատասխան տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության պահպանումը: Նման հայտարարություններով Հայաստանի ղեկավարությունը պարզ ցույց է տալիս, թե որ երկիրն է հանդես գալիս խաղաղության օգտին, Իսկ որ երկիրն է կողմ տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը։ Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ տարածաշրջանում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Հայաստանի վրա»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում