Դու այլևս ազգատյացության հոմանիշն ես. Գևորգ Գևորգյանը` Նիկոլին

Արխիվ 16-20

Նախ՝ դու ոչ թե Հայաստանի ժողովրդի օրինական ներկայացուցիչն ես, այլ՝ խաբեության տեխնոլոգիայով քվեներ ստացած սովորական քաղաքական սպեկուլյանտ ես: Դրանք միանգամայն տարբեր ստատուսներ են, թե բարոյական և թե գաղափարական առումով:
Երկրորդ՝ «Արցախի հարցում լուծում, որին միգուցե չպետք է ասենք ոչ» դավաճան թեզիդ, այլևս հայանպաստ, ազգանպաստ մոտիվ չես կարող հաղորդել:
Չես կարող, որովհետև դու այլևս ազգատյացության հոմանիշն ես:
Չես կարող, որովհետև դու բոլոր հնարավոր ճանապարհներով խուսափում ես հայտարարել, որ. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը առաջնային է մեզ համար, և բոլոր փոխզիջումային մոտեցումները կարելի է քննարկել կամ բացառել, միայն ադրբեջանի կողմից Արցախի ճանաչումից հետո: Դու հեղհեղուկ, խուսափողական և սպեկուլիատիվ կերպով շրջանցում ես հստակ հարցը՝ փուլայինի թե փաթեթայինի ֆորմատով ես բանակցում:
Եվ վերջապես՝ դու նորից շեշտադրում ես, որ առանց ժողովրդի ոչինչ չի որոշվելու լոզունգդ, ո՞ր ժոողվրդին նկատի ունես, այն հատվածին, որին դու ստի, կեղծիքի միջոցով լարել ես Արցախի դե՞մ, նրանց, ում օգտագործել ու օգտագործում ես Արցախն ազատագրած հերոսների դե՞մ, նրանց, ովքեր ազգադավ լոզունգներդ էին և են շրջանառու՞մ, նրանց, ովքեր քո սերմանած ատելության շնորհիվ ասում են՝ հանձնում եք հանձնեք, հանգիստ ապրենք: Դու հույսդ այ այդ զանգվածի՞ վրա ես դրել: Ինքանախաբությամբ մի զբաղվիր, մի հուսադրվիր անբարոյականության անսահման տիրույթումդ ճախրելով: Եթե քեզ, ի վերջո, այս հարցում էլ հնարավոր լիներ խաբել, դու վաղուց էիր անգիտակից զանգվածի ձեռով՝ ժողովրդի անվան տակ, հողերը հանձնել, ամբողջ պատասխանատվությունն ու հետևանքները թողել ու թռել: Դու շատ լավ գիտակցում ես, որ Արցախի հարցը մեր Ազգի սրբության սրբոցն է, որովհետև մենք ազգովի ենք այդ հաղթանակը կերտել, անցնելով անասելի զրկանքների ու դաժան փորձությունների միջով: Սա շատ լավ հասկանում է նաև կիրթ ու կառուցողական ալիևդ, հասկանում է նաև, որ այսօր Հայաստանում կա հզոր ընդդիմություն, որը Արցախի հարցում չի հանդուրժելու որևէ ադրբեջանամետ դիքորոշում:
Իսկ դու, երբ ասում ես Արցախի ժողովրդի ընտրված նեկայացուցիչ, ո՞ւմ և ե՞րբ նկատի ունես..., քո հավանությանն արժանացած, համատեղ բնակության գոտիների ստեղծումից հետո՞ ներկայացուցիչ...: Իսկ տեղյակ չե՞ս, որ Ղարաբաղը այլևս Արցախի Հանրապետություն է, ինքնորոշված պետություն, ինչու՞ ես խուսափում գործածել Արցախի Հանրապետություն, Արցախի Հանրապետության օրինական իշխանության ներկայացուցիչ արտահայտությունները: Իսկ կարողա՞ օրինական ընտրության հարցում էլ ես «միակ աննախադեպը»:
Հ.Գ. ադրբեջանցի ժողովուրդը հիացած է քեզնով, որովհետև մեր կողմից չի եղել մի բանակցող, ով իրենց՝ ցեղասպան ագրեսորների դարդը լացեր, իրենց համար ընդունելի լուծումներ փնտրեր, կիրթդ էլ Մյունխենում ղժժում էր քո վրա, որովհետև զբաղված էիր միմոսությամբ, իսկ մեզնից սարսափել ու սարսափում են, 20 տարի շարունակ էլ, գլուխները կախ էր, վզներն էլ ծուռ....

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում