Զգուշացում՝ ՌԱԿ-ի անունը չարաշահող պատեհապաշտներին

Արխիվ 16-20

Մամուլում հայտնվել էր լուրեր,  թե իբրեւ Ռամկավար ազատական կուսակցությունը խոր մտահոգություն է հայտնել Առաքելական եկեղեցու ներսում ստեղծված կացության վերաբերյալ: Անդրադառնալով վերոնշյալին՝ ՌԱԿ գերագույն մարմինը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Հանրութեան ուշադրութեան ուղղուած անպատասխանատու հաղորդագրութիւն մը, արտատպուելով մամուլի կարգ մը օրկաններուն կողմէ, սփռուած է Հայաստանի եւ սփիւռքի շրջանակներուն մէջ: ՌԱԿի զինանշանի եւ անուան գործածութիւնը անպատասխանատու կերպով թիւրիմացութեան մատնած ըլլալ կը թուին կարգ մը խմբագիրներ, որոնք տեղ տուած են յիշեալ խաբեբայութեան: ՌԱԿի հաւատաւոր շրջանակներն ու կառոյցները կը շարունակեն կուսակցութեան պատմական վարկին ու հեղինակութեան վայել գործունէութիւն ծաւալել հայ կեանքին մէջ: Հետեւաբար ՌԱԿ Գերագոյն Խորհուրդը կու գայ ամենայն պատասխանատուութեամբ զգուշացնելու հանրային կարծիքը եւ ազգային եկեղեցական ու քաղաքական իրաւասու մարմինները, թէ Մայիս 15, 2020 թուակիր հաղորդագրութիւնը, որ կը կրէ «Ի խնդիր Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ պայծառութեան» վերնագիրը եւ հրապարակուած է ՌԱԿի զինանշանի կողքին, բացարձակապէս չի ներկայացներ ՌԱԿը. պարզապէս անոնք չարաշահելով կուսակցութեան խորհրդանշանները կը փորձեն շփոթութիւն ստեղծել հանրային կարծիքին մէջ, ստապատիր հոգածութեան պատրուակով՝ Հայաստանեայց Եկեղեցւոյ նկատմամբ:

Բարեբախտաբար այս չարաշահումին հեղինակները քաջութիւնն ունեցած են յականէ անուանէ հրապարակ գալու, ինքնատուր հանգամանքներով հանդերձ, որպէսզի ՌԱԿի աշխարհասփիւռ շրջանակները գիտնան, թէ այս միեւնոյն արկածախնդիրներն են, որոնք պառակտումի սերմը ցանած են կուսակցութեան շարքերէն ներս եւ այսօր կը միտին միեւնոյն խարդաւանքը փոխադրել եկեղեցական կեանքէն ներս:

ՌԱԿը աւանդականօրէն կանգնած է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողքին եւ տասնամեակներով կուրծք տուած է անոր դէմ մղուած պայքարին: Հայաստանեայց Եկեղեցին, ինչպէս ամէն ազգային կազմակերպութիւն, բնականօրէն ունի լուծելիք խնդիրներ, որոնց հանգամանօրէն կ՛անդրադառնան իրաւասու հեղինակութիւններ: Վարկազրկուած գործունէութեամբ վերոյիշեալ բախտախնդիրները վերջին մարդիկն են, որ կրնան խօսք ունենալ եկեղեցւոյ մասին, կամ առ հասարակ՝ որեւէ ազգային լուրջ խնդրի մասին: Ռամկավար Ազատական Կուսակցութեան Գերագոյն Խորհուրդը կու գայ հպարտութեամբ վերահաստատելու իր հաւատարմութիւնը Մայր Աթոռի հանդէպ եւ զգուշացնելու հանրութիւնը, թէ ՌԱԿէն հեռացած տարրեր միայն կրնան իրենց խեղաթիւրուած կարծիքները յայտնել եւ ոչ ՌԱԿի շարքերուն տեսակէտներն ու կեցուածքը: Շուտով աւելի հանգամանօրէն կ՛անդրադառնանք այս արկածախնդրութեան՝ ստուգելէ վերջ, թէ ո՞ր պղտոր աղբիւրներէն ջուր կը խմեն յիշեալ արկածախնդիրները»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում