Նիկոլ Փաշինյանը ստում է առանց ամաչելու. Նարեկ Մալյան

Արխիվ 16-20

ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ առցանց ասուլիսի ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձավ դիտարկմանը, որ Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչներն իր հետ փակ հանդիպումներ են ունենում, որոնց ժամանակ սորոսականները միջնորդում են հանցանքներ կատարած մարդկանց նկատմամբ պատիժներ չկիրառել: Լրատվամիջոցը մասնավորապես հետաքրքրվել էր, թե ինչքա՞ն ժամանակը մեկ է նման հանդիպումներ կազմակերպվում սորոսականների հետ, ի՞նչ քրեական գործերի շուրջ են նրանք միջնորդություններ ներկայացնում:

Դե, իհարկե, Սորոսի անունը լսելուն պես՝ Փաշինյանն, ինչպես նախորդ ասուլիսի ժամանակ, հիմա էլ դարձավ էլ ավելի դյուրագրգիռ ու սկսեց պատասխանել այսպես. «Սարսափելի բացահայտումներ են, բա էսքանից հետո ո՞նց ա լինելու: Ես փակ հանդիպումներ չեմ ունենում՝ առավել եւս ՀԿ-ների հետ իմ բոլոր շփումների մասին հաղորդագրությունները եղել են, պետք է որ եղած լինեն: Համենայնդեպս, ես առանձին վերցրած սեգմենտի հետ չեմ հանդիպել, հանդիպել եմ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Եթե չեմ սխալվում կոնկրետ Բաց հասարակության ինստիտուտի հետ առանձին հանդիպում չեմ ունեցել, ունեցել ենք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպում, որին ներկա են եղել 30-40 կամ 10-15 մարդ: 2019 թվականին նման հանդիպում չեմ ունեցել, 18-ին հնարավոր է 1-2-ն ունեցած լինեմ: Այնպես որ, դավադրությունների տոնայնությունը, խնդրում եմ, եկեք թողնենք: Իրոք, վաղուց չենք հանդիպել հասարակական սեկտորի հետ, կարծում եմ՝ ժամանակն է, որ… առաջիկայում կարելի է այդպիսի հանդիպում կազմակերպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»:

Արձագանքելով վարչապետի պատասխանին՝ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԸ գրում է. «Նիկոլ Փաշինյանը ստում է եւ ստում է առանց ամաչելու: Հիշեցնեմ, որ օրեր առաջ սորոսականները հայտարարել էին, որ փակ հանդիպում են ունեցել վարչապետի հետ, որի ժամանակ պահանջել էին վարչապետից չդատել սորոսական ռեստարտ խուլիգանախմբին: Այսօր Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հաստատեց, սորոսականների հետ իր փակ՝ չլուսաբանվող հանդիպումների մասին տեղեկությունը, սակայն ստեց ասելով, որ 2018 թվականից հետո նման հանդիպում չի ունեցել: Հիշեցնեմ, որ սորոսական ռեստարտ խուլիգանախմբի կողմից հարձակումը եւ առեւանգման փորձը տեղի է ունեցել 2019 թվականի մարտին: Այսինքն՝ դրանից հետո առնվազն եւս մեկ փակ հանդիպում եղել է, որի ընթացքում սորոսականները փորձել են ճնշումներ գործադրելով, ստանալ իրենց թայֆայի անպատժելիության երաշխիքներ: Կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը ստում է, որ 2019 թվականին սորոսականների հետ փակ հանդիպում չի ունեցել»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում