Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց չի եղել, որովհետեւ Փաշինյանը տեղում չէր

Արխիվ 16-20

ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ առցանց ասուլիսի ժամանակ «Իրավունքը» հետաքրքրվել էր նրանից ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից վերջերս արված հայտարարության մասին, թե հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ: Մասնավորապես՝ խնդրել էինք թվարկեք այդ խնդիրները, ապա հավելել, թե արդյո՞ք առկա խնդիրներն էին պատճառը, որ մայիսի 9-ին Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 75-ամյակի առիթով նրա եւ Ռուսաստանի նախագահի միջեւ հեռախոսազրույց տեղի չի ունեցել:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը տվեց, մեղմ ասած, տարօրինակ պատասխան, թե տեղում չի եղել. «Խնդիրներ ասելով՝ կարծում եմ՝ արդեն պարզ է, ինչի մասին է խոսվում, դրանք աշխատանքային խնդիրներ են: Բնականաբար, այդ աշխատանքային խնդիրները միշտ էլ կան եւ միշտ էլ լինելու են, եւ դա նորմալ է: Ինչ վերաբերում է մայիսի 9-ին, գիտեք, որ ես Արցախի հանրապետությունում եմ եղել մայիսի 9-ին եւ 10-ին, ընդ որում՝ արդեն ավանդաբար երեք տարի անընդմեջ մայիսի 9-ը դիմավորում եմ Ստեփանակերտում, Շուշիում: Իսկ ՌԴ նախագահի հետ մենք, ըստ անհրաժեշտության, միշտ էլ կապի մեջ ենք, այդ թվում՝ հեռախոսային: Այսքանը»:

Ըստ էության, սրանով Ն. Փաշինյանը փաստեց, որ ՌԴ նախագահն անհրաժեշտություն չի համարել Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի կապացությամբ հեռախոսազրույց ունենալ Ն. Փաշինյանի հետ, ինչն առնվազն մտահոգիչ է:

Ի դեպ, հատկանշական էր այն, որ ՀՀ վարչապետի խոսնակ ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ դրսեւորեց կողմնակալ մոտեցում եւ ի տարբերություն այլ լրատվամիջոցների չհնչեցրեց «Իրավունքի» 2-րդ հարցը, որով խնդրել էինք կրկին անդրադառնալ Լավրովի հայտարարությանը, բայց առավել կարճ ու հստակ պատասխանել՝ ՌԴ ԱԳ նախարարի հայտնի հայտարարությունները համապատասխանու՞մ է իրականությանը՝ այո՞, թե՝ ոչ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում