Ինչո՞ւ է Հայկ Չոբանյան «Տավուշ տեքստիլով» այդքան ոգևորված
Արխիվ 16-20Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել էր, որ
«Տավուշ տեքստիլ» կարի արտադրամասը այս պահի դրությամբ օրական արտադրում է 300.000 հատ դիմակ: Մարզպետը նաև նշել էր, որ դիմակները սպառվում են ՀՀ ամբողջ տարածքում,և դրանք համապատասխանում են բժշկական դիմակների համար սահմանված ստանդարտներին՝ եռաշերտ են:Ակնհայտ է, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը բավականին ոգևորված է այս առիթով, որն էլ իր հերթին հանրության լայն շրջանում մեծ կասկածներ է հարուցում:
Iravunk.com-ը փորձեց պարզել, թե ինչո՞ւ է Հայկ Չոբանյանն այսչափ ոգևորված, և ո՞րն է նրա շահագրգռվածության պատճառը դիմակների արտադրության բիզնեսում, ինչը վերջին ժամանակներում տեքստիլ ոլորտում ամենաշահութաբերն ու պահանջվածն է: Տավուշի մարզի մեր աղբյուրը նշում է, որ «Տավուշ տեքստիլ» կարի արտադրամասը պատկանում է արտասահմանյան ինչ-որ բիզնեսմենների, որոնք իբրև թե, իշխանափոխությունից հետո ցանկություն են հայտնել շատ պատահական տեքստիլ արտադրամաս հիմնել Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում։ Մեր աղբյուրը նշում է, որ «Տավուշ տեքստիլը» մեծ աշխատատեղեր է բացել Իջևան քաղաքում, սակայն արտասահմանցի բիզնեսմնների որոշումը, Իջևանում տեքստիլ հիմնելու,բոլորովին պատահական չէ: Շրջանառվող լուրերի համաձայմ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ պատգամավոր Սիփան Փաշինյանը տքնաջան աշխատանք է տարել բիզնեսմններին Տավուշի մարզում բիզնես հիմնելու որոշման գործում:
Իսկ ահա ուշագրավ է,որ շրջանառվող լուրերից մեկն էլ այն, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը որոշակի բաժնեմաս ունի տեքստիլ արտադրությունում: Թե որքանով են իրականությանը համապատասխանում վերոնշյալ լուրերը մեր աղբյուրը նշել չի կարող, սակայն ժողովրդական առածն ասում է, որ առանց կրակ ծուխ չի լինում:
Հ. Գևորգյան

