Քաղաքացուն բացահայտ անհիմն մեղադրանք է առաջադրվել եւ նա այդ անհիմն մեղադրանքով կալանավորված է. Արա Զոհրաբյան

Արխիվ 16-20

«Հեծանիվի վրաերթի» գործով ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն բանի համար, որ «Ազգային ժողովի նիստի ավարտից հետո, Արթուր Ալեքսանյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ»:

Ամենևին գնահատական չտալով Արթուր Ալեքսանյանին վերագրվող արարքի բարոյական կողմին, թե արդյո՞ք ընդունելի է պատգամավորին սեռական բնույթի հայհոյանք տալ կամ սպառնալ (եթե այդպիսի բան տեղի է ունեցել), սույն հրապարակմամբ, որպես փաստաբան, ցանկանում եմ իրավաբանական հանրույթի ուշադրությունը հրավիրել մի վտանգավոր երևույթի վրա:

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԱՅԴ ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է:

ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքում ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

Այս նորմից հետևում է, որ անկախ նրանից, թե իրավունքի մյուս ճյուղերում ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ հասկացությունն ինչ իմաստ է արտահայտում, քրեական օրենսգրքի իմաստով ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ պետական մարմնում ծառայող այն անձն է, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

Սա նշանակում է, որ պետական այն ծառայողի մասին է խոսքը, որը կարող է կատարման ենթակա հանձնարարություններ տալ այլ անձանց, որոնք իր հետ ծառայողական ենթակայության մեջ չեն գտնվում: Օրինակ, վարչարարություն իրականացնող պաշտոնատար անձը քրեական օրենսգրքի իմաստով իշխանության ներկայացուցիչ է:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ քրեական օրենսգրքի իմաստով չի կարող հանդիսանալ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, քանի որ չունի կարգադրիչ լիազորություն: Օրինակ՝ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը չէր կարող քաղաքացի Արթուր Ալեքսանյանին պարտադիր կատարման ենթակա կարգադրություն կամ հանձնարարություն տալ:

Հետևաբար, Արթուր Ալեքսանյանին չէին կարող վերը նկարագրված դեպքի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրել և կալանավորել:

Հ.Գ. - Եթե այս հայտարարության հետ քրեական հետապնդման մարմինը համաձայն չէ, ապա երկակի ստանդարտներից հեռու մնալու համար նույն կերպ պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրանք առաջադրելու հարցը քննարկեր Ազգային ժողովում Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սպառնալիքների մասով:

Հիշեցնեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածում նկարագրված արարքի հետ կապված քրեական հետապնդումն իրականացվում է հանրային մեղադրանքի կարգով: Այսինքն անկախ տուժողի բողոքից քրեական հետապնդումը պետք է իրականացվեր:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում