Աշնանը նույնպես կորոնավիրուս ենք ունենալու ու հիմա քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի. Փաշինյան
Արխիվ 16-20Չնայած դպրոցները փակ են, բայց այս տարի ուսումնական տարին ավարտին կհասցնենք: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնել է, որ Կառավարությունը հիմա միջոցներ է ձեռնարկում, որպեսզի մինչև աշուն հեռավար կրթության համակարգի ամբողջական ենթակառուցվածք լինի:
«Մեծ հավանականություն կա, որ աշնանը նույնպես կորոնավիրուս ենք ունենալու ու հիմա քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի»,-շեշտել է վարչապետը:

