Արարատի մի շարք համայնքներում սոցիալական դժգոհությունների ալիք է բարձրանում, իսկ կոկորդիլոսասեր մարզպետը հանդիսավոր կերպով լռում է
Արխիվ 16-20Մենք արդեն անդրադարձել էինք Արարատի մարզի Եղեգնավան համայնքի բնակիչերի՝ <<Իրավունքի>> խմբագրությանը ահազանգերին: Ովքեր նշում էին, որ համայնքապետ Հովսեփ Ղազարյանը և նրա կինը՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները, որոնք պետք է տրվեն սոցիալապես անապահով ընտանիքներին՝ բաժանում են համայնքի միայն իրենց ուզած բնակիչներին, իսկ բազմազավակ մայրերին, ծերերին անտեսում են ինչպես միշտ: Սակայն պարզվում է , որ սա միակ դեպքը չէր ՝ մարզում մի քանի համանքի բնակիչներից ևս ահազանգեր ենք ստացել , որ իրենց համայնքապետերը պարզապես խտրականություն են դնում, պարզ ասած, սոցիալապես անապահով մարդկանց չեն օգնում այլ նախապատվությունը տալիս են իրենց ընտրողներին կամ ծանոթ մտերիմներին:
Մասնավորապես, Ազատավանի համայքապետ Պետիկ Ղազարյանի հետ կապված խմբագրությունը կրկին ահազանգեր է ստացել սոցիալապես անապահով գյուղացիներից, որոնց, սակայն գյուղապետարանի կողմից տրամադրվող ֆինասկան և մթերքի տեսքով տրվող ոչ մի օգնություն չի հասել: Ավելին գյուղացիների պնդմամբ՝ գյուղապետը <<Գյուղապետարանի շուրջ իր համար ավտոկայանտեղի է սարքել, որտեղ առք ու վաճառքի համար տեղ է սարքել, որին աջակցում է իր տեղակալը շիթիլ մականունով…պարոն Հրաչիկը>>:


Վերջինցս հետ չի մնում նաեւ Հովտաշատի գյուղապետ պարոն Մկրտչյանը, ով նույնպես օգնությունները տրամադրում նրանց, ովքեր այդքան էլ դրա կարիքը չունեն: Հիշեցնենք, որ վերջինս փոխմարզպետ Արթուր Մկրտչյանի հայրն է: Առաջիկայում կանդրադառնանք դալարի և Բերքանուշի համայնքենրինմեզ:
Բայց մինջ այդ փաստենք, որ վերոհիշյալ համայնքներ հետ կապված խնդիրներին, մեղմ ասաց, ոչ մի արձագանք չի տալիս կոկրդիլոսասեր Արարատի մարզպետը՝ Գարիկ Սարգսյանը:
Առաջիկայում կանդրադառնանք նաեւ Դալար եւ Բերքանուշ համայնքներում առկա խնդիրներին եւ համայնքապետերի անգործությանը:

