Բարենպաստ օր է. մայիսի 16-ի աստղագուշակ

Արխիվ 16-20

Խոյ

Բոլորը համոզված են, որ դուք նշանավոր մեկն եք, ձեր վառ անհատականությունը չնկատել չի լինում: Բարենպաստ օր է իմիջի հետ կապված փորձարարությունների, այդ թվում` շեշտակի փոփոխությունների համար: Կարելի է փոքր գնումներ կատարել, ընդ որում որոշումները լավ կլինի ինքնուրույն կայացնել: Բարենպաստ օր է կարևոր հարցերի քննարկման, ընտանեկան ու անձնական հարաբերությունների համար:

Ցուլ

Ձեզ ավելորդ պահպանողականության մեջ չես մեղադրի, այսօր դուք բաց եք ամեն նորի առջև, չեք վախենում փորձարարությունների գնալուց, իսկ ռիսկի գնում եք հաճույքով` միաժամանակ գլուխը չկորցնելով: Լավ են անցնում հարազատների հետ հանդիպումները, ամենատարբեր ընտանեկան հավաքույթները, որոնց կազմակերպմանը մոտենում եք ստեղծագործաբար: Ֆինանսական հոտառությունը ձեզ չի դավաճանում. այն, ինչ ցուլի նշանի տակ ծնվածներն անում են փողի հետ, անում են ճիշտ և ժամանակին:

Երկվորյակներ

Շատ մեծ է արկածների նկատմամբ ձգտումը, բացի դրանից` երկվորյակներից շատերը չեն կարողանում իրենց տեղը հանգիստ նստել, զարմանալի չէ, որ այս նշանի ներկայացուցիչներից շատերն այսօր չպլանավորված ճամփորդության կմեկնեն: Բարենպաստ օր է կիրառական հոգեբանության մասին գրականության ընթերցման համար: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգտակար կլինի, բայց տրամադրությունը չի բարձրացնի:

Խեցգետին

Այսօր դուք ավելի շատ կզբաղվեք ուրիշների, քան սեփական գործերով, և դա ձեզ շատ դուր կգա: Դուք չեք վարանում օգնել նրանց, ովքեր դժվար իրավիճակում են հայտնվել, իսկ շրջապատը չի դադարում գովաբանել ձեզ բարության և մարդասիրության համար:

Անձնական կյանքում նախաձեռնողականության ցուցաբերումն օգտակար է, նույնիսկ եթե ինքնավստահությունը ոչ միշտ է հերիքում: Օրվա երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել ընտանիքի և ընկերների հետ, միասին լավ ժամանակ կանցկացնեք:

Առյուծ

Այսօր դուք անսահման հավատում եք ինքներդ ձեզ և դա իր լուրջ հիմքերն ունի: Օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ, եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար չափով վճռականություն և համարձակություն` շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու համար: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության և ավագ սերնդի ազգականների հետ, սակայն դուք կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը, չոտնահարելով որևիցե մեկի շահերն ու ինքնասիրությունը:

Կույս

Ուշադիր եղեք հատկապես օրվա առաջին կեսին` դա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր դուք չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը, դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ անբարյացման տրամադրվածներին: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և ռիսկ կա մնալ առանց գումար:

Կշեռք

Այն որոշումները, որ դուք այսօր կայացնում եք, աչքի են ընկնում իրենց յուրահատկությամբ և համարձակությամբ, այդ իսկ պատճառով էլ ոչ միանգամից են աջակցություն ստանում: Սակայն դուք չեք հանձնվում և ճիշտ եք անում, քանի որ հաջողության հասնելու ձեր շանսերը շատ մեծ են: Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ ոլորտում ոչ մեծ փոփոխությունների, ինչպես նաև նոր գործ սկսելու համար, որում լիովին կբացահայտվեն ձեր ունակությունները: Մի ծուլացեք և մի տրվեք գայթակղություններին` միայն ձեր անձնական թուլություններն են, որ կարող խանգարել մտահղացումների իրականացմանը:

Կարիճ

Այսօր դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, միայն օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից; Դրա հետ մեկտեղ էլ դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք թաքնված մտքեր փնտրում բոլորովին անհամապատասխան տեղեր:

Աղեղնավոր

Շրջապատին թվում է, որ դուք հաղթահարում եք դժվարությունները հեշտությամբ, լավատեսություն ճառագայթելով և պահպանելով ինքնավստահությունը` ինչ էլ որ տեղի ունենա: Միայն ձեզ շատ լավ ճանաչող մարդն է հասկանում, որ հոգու խորքում դուք անհանգիստ եք, սակայն չի գտնում բառեր, որոնցով կարողանար փարատել ձեր տագնապները: Դու սիրով օգնում եք դժվարության մեջ հայտնված մարդկանց և որքան ավելի շատ եք դա անում ուրիշների համար, այնքան ավելի աննշան են ձեզ թվում ձեր սեփական խնդիրները:

Այծեղջյուր

Բարենպաստ օր է. քեզ հաջողվում է հումորով մոտենալ ցանկացած հարցի, ինչը կօգնի դուրս գալ դժվար իրադրություններից: Օրվա ընթացքում ավելի հեշտ կլինի տղամարդկանց հետ լեզու գտնել, քան կանանց: Կարող ես խոշոր գնումներ կատարել: Բացի այս օրը նպաստավոր է նոր գաղափարների իրականացման համար: Հնարավորություն կունենաք հասնել ձեր նպատակների, ծրագրերի իրականացմանը:

Ջրհոս

Այսօր պետք չէ դյուրահատավ լինել, քանի որ ձեզ նախազգացումը կարող է սխալվել: Դա հատկապես իրեն զգացնել կտա նոր ծանոթների հետ շփումներում, երբ վերջիններս ձեզ հաճոյախոսություններ կշռայլեն: Նախընտրեք սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփվելուց, դրանով իսկ ինքներդ ձեզ ապահովագրելով: Չնայած ձեր կենսական ներուժը բարձր է, այնուամենայնիվ խուսափեք գերծանրաբեռնվելուց: Նախընտրեք լավ հանգիստը հաճելի մարդկանց միջավայրում, ինչը օգտակար կլինի թե ֆիզիկական, և թե հոգևոր առումներով: Մտերիմ մարդու հետաքրքիր միտքը, լավ խորհուրդը կարող է զգալի դրական լիցքեր հաղորդել:

Ձկներ

Որքան էլ որ լավը լինեն ձեր գաղափարներն ու առաջարկները, դուք այսօր չեք ստանում շրջապատի ըմբռնումն ու աջակցությունը: Ժամանակը մի վատնեք վեճերի ու պարզաբանումների վրա, սկսեք իրականացնել ձեր մտահղացումներն ինքնուրույն, և առաջին իսկ հաջողություններից հետո ձեր օգնականներն ու դաշնակիցները կզգաստանան: Փորձեք չսահմանափակել ձեր երևակայությունը` այն ինչն այսօր անհավանական է թվում, վաղը կիրականանա: Բարենպաստ օր է իմիջը փոխելու և հանդերձարանը թարմացնելու համար: Մի մերժեք ընկերների անսպասելի առաջարկին` միգուցե այսօր դուք նոր հոբբի ձեք բերեք:

 


 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում