Մեսսի՞, թե՞ Ռոնալդու՝ պատասխանել է Ռաֆայել Նադալը
Արխիվ 16-20Իսպանացի հանրահայտ թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ դեմ չէր լինի իր սիրելի թիմում տեսնել Լիոնել Մեսիին։
Հիշեցնենք, որ Նադալը Մադրիդի «Ռեալի» ակտիվ երկրպագու է։
«Մեսի՞, թե՞ Ռոնալդու․․․ Ինչպե՞ս կարելի է պատասխանել այդ հարցին։ Կրիշտիանուն ավելի հարմար տարբերակ էր «Ռեալի» համար, իսկ Լիոնել Մեսին ավելի էր համապատասխանում «Բարսելոնային», քան «Ռեալին»։
Մենք պետք է վայելենք աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստների խաղը։ Իսպանացիները շատ հաջողակ են, որ երկուսն էլ խաղացել են Իսպանիայում։ Որպես «Ռեալի» երկրպագու՝ ինձ հաճելի է դիտել Մեսիի խաղը՝ չնայած նրան, որ նա ի շահ իմ թիմի չի գործում։ Ակնհայտ է, որ ես կցանկանայի նրան տեսնել «Ռեալի» մարզաշապիկով»,- Tennis World USA-ը փոխանցում է Նադալի խոսքը։

