«Ես ու մենք համառորեն պահանջելու ենք, որպեսզի Արթուր Ալեքսանյանն ազատ արձակվի»

Արխիվ 16-20

«Կամք» նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանի կինը՝ ԱՆՈՒՇ ԳԱԼՍՏՅԱՆԸ գրում է. «Այսօր Ընտանիքի միջազգային օրն է։ Սկզբունքորեն կողմ չլինելով նեղ անձնական կամ ընտանեկան նյութերը սոցցանցերում հրապարակելուն` այսօր, սակայն, առաջին անգամ ֆեյսբուքում տեղադրում եմ մեր ընտանեկան լուսանկարներից մեկը։

Ճիշտ է, ամուսինս` Արթուր Ալեքսանյանը, որը նաեւ «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամ է, մեր ազգային արժեքները պահպանելու, իր հայացքների, ստամբուլյան ու լանզարոտի կոնվենցիաներում առկա մի շարք կետեր չընդունելու, մեր ու բոլորիս ընտանիքների, երեխաների լուսավոր ապագայի համար պայքարելու հերթական ակցիաներից մեկի ընթացքում ոմն պատգամավորի նկատմամբ իբրեւ թե հեծանվով վրաերթի փորձ կատարելու եւ սպառնալու ճղճիմ եվ սուտ հիմքով կալանավորվել է ս.թ. մայիսի 14-ից, սակայն ես ու մենք համառորեն պահանջելու ենք, որպեսզի նա ազատ արձակվի եւ շարունակի իր գործունեությունն ընկերների հետ միասին։

Շնորհիվ պրոֆեսիոնալ փաստաբաններ Էմին Բեգլարյանի եւ Կարեն Մեժլումյանի` նրա ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Պարզվել է նաեւ, որ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ քր. դատ. օրենսգրքի 202-րդ հոդվածի պահանջների կոպիտ խախտմամբ (ըստ փաստաբանի տված տեղեկության), եւ «տուժողի» ցուցմունքը, որը չունի փաստական որեւէ հիմք, եւ որին հակասում է Ա.Ալեքսանյանի ցուցմունքը (նա իրեն մեղավոր չի ճանաչել), ինչ-որ անհասկանալի տրամաբանությամբ համարվել է վերջինիս 2 ամսով կալանավորելու հիմք։

Նշեմ նաեւ, որ դատական նիստերի ընթացքում ոստիկանական ուժերը թույլ չեն տվել մեզ կանգնել դատարանի դիմաց` դատարանի շենքից բավական հեռու` հանրային վայրում, եւ 24 ժամվա ընթացում 3 անգամ վարչական ձերբակալման են ենթարկել «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության նախագահ Վահագն Չախալյանին, Արթուր Արամյանին, ինչպես նաեւ այլ ներկաների, ովքեր ընդամենը տեսագրում էին շուրջբոլորը։

Այդ եւ մյուս բոլոր օրերին «ԿԱՄՔ»-ի աջակից բոլոր ընկերների ու անգամ անծանոթների ներկայությունը, գիտակից մարդկանց` մեր ազգային արժեհամակարգին հակասող երեւույթների դեմ ուղղված միասնական պայքարը լրացուցիչ կերպով նպաստելու են, որ արդարությունը լռեցնելու նման հետապնդումներով հետագա փորձերը ապարդյուն դառնան։

Թե ով է քաղբանտարկյալ Արթուր Ալեքսանյանը, թե ինչ է Լանզարոտի կոնվենցիան եւ այլ մանրամասներ՝ կարող եք իմանալ՝ միանալով հետեւյալ խմբին՝ https://www.facebook.com/groups/1165001980512443/»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում