Թորոսյանի խղճուկ արդարացումները նրան պատասխանատվությունից չեն փրկի

Արխիվ 16-20

Վրաստանը 1 միլիոն բնակչի հաշվով արել է 9 հազար թեստ, իսկ Հայաստանն արել է 12 հազար 650 թեստ։ Ահա նման բացատրություն է տվել Արսեն Թորոսյանը՝ փորձելով արդարացնել, թե այդ ինչպես է ստացվել, որ, օրինակ, վերջին օրը Վրաստանում հաստատվել է 4 դեպք, իսկ Հայաստանում՝ 184։ Իհարկե, Թորոսյանի նման բացատրությանը շատ դժվար է քաղաքակիրթ բառապաշարով արձագանքել, բայց փորձենք, միգուցե թվաբանությունից մի փոքր ավելի լավ է հասկանում, քան առողջապահությունից։ Այսպես, Թորոսյանն ուզում է ասել, թե քանի որ Հայաստանում թեստերն ավելի շատ են արվել, հայտնաբերված դեպքերն էլ ավելի բարձր են։ Սակայն թվաբանորեն պատկերը սա է․ Հայաստանում, ըստ Թորոսյանի ներկայացրածի, ավել է մոտ 1/3-ով ավել թեստավորում քան Վրաստանում։ Այսինքն, եթե վրացիներն էլ այդ չափի թեստավորում անեին, նրանց մոտ հայտնաբերված վիրուսակիրների քանակը պետք է, որ 1/3-ով ավել լիներ։ Ունեն 4 դեպք, եթե 1/3-ով չէ, կեսով էլ ավելի հաշվենք, կստացվի 6՝ Հայաստանի 184-ի դիմաց։ Սա սովորական թվաբանություն է, ինչը պարզ ցույց է տալիս, որ թեստավորմամբ բացատրել Հայաստանում եւ Վրաստանում վարակվածների ահռելի տարբերությունը առվնազն անգրագիտություն է, իսկ ավելի ճիշտ՝ սեփական մասնագիտական անճարակությունը կամ միգուցե՝ դիտավորությամբ երկիրն այս վիճակին հասցնելը արդարացնելու միջոց։

Իսկ իրականում պատկերը սա է․ Հայաստանում այսօր ունենք 1 միլիոն մարդու հաշվով մոտ 1400 վարակված։ Ընդ որում, սա բնակչության պաշտոնական ցուցանիշի դեպքում։ Իսկ փաստացի բնակչությունը հաշվի առնելու դեպքում այդ թիվը կգտնվի 1600-2000-ի միջակայքում։ Այն դեպքում, եթե ոչ թե նույնիսկ Վրաստանում, այլ շատ ավելի վատ վիճակ ունեցող Ադրբեջանում այդ ցուցանիշը մոտ 300-ի կարգի է։ Ավելի կոնկրետ, անգամ 1 միլիոն բնակչի հաշվով 1400 ցուցանիշով աշխարհում կորոնավիրուսային վատթարագույն երկրներից ցանկում ենք։

Երեւի հասկանալով, որ Հայաստանն ամենեւին էլ բացառապես պողոսիկներով չի լցված, այսինքն՝ շատ-շատերի համար իրական պատկերը միանգամայն պարզ է, Թորսյանը դիմում է այլ մանիպուլյացիոն քայլի, թե․ «Ես խոսում էի Չինաստանի դեսպանի հետ, եւ նրանք նույնպես անհանգստացած են, որ հնարավոր է՝ տեղի ունենա կրկնակի բռնկում։ Այսօրվա թվերը ոչինչ չեն երաշխավորում ապագայի տեսանկյունից, եթե ուզում են վերադառնալ նորմալ, կամ նոր կենսակերպի»։ Այս դեպքում եւս պարզ է, թե միտքն ուր է տանում․ կորոնավիրուսը դեռ կշարունակվի, երկրորդ-երրորդ ալիք կլինի, եւ ավելի լավ է մարդիկ հիմա հնարավորինս շատ վարակվեն եւ իմունիտետ ձեռք բերեն։ Իսկ այ վրացիները, հիմա իմունիտետ ձեռք չեն բերի եւ երկրորդ ալիքի դեպքում կհայտնվեն ծանրագույն վիճակում։ Այն, որ այս խելքով եւ, որ ամենավատն է, նման պետական ռազմավարությամբ հազարավոր մարդկանց դատապարտում են մահվան, դա առաջինը։ Հաշվի առնելով, որ համազգային իմունիտետի համար պետք է վարակվի բնակչության առնվազն 60 տոկոսը, այսինքն՝ 1,5-2 միլիոն մարդ, որը 400-500 անգամ ավելի շատ է, քան վարակվածների ներկայիս ցուցանիշը։ Իսկ այդ դեպքում, այն էլ՝ ամենաբարենպաստ զարգացումների պարագայում, մահացողների թիվը եւս նույն չափով կավելանա՝ հասնելով 20-25 հազարի։ Իսկ եթե Թորոսյանը համազգային իմունիտետ կոչվածի մասին չի խոսում, այսինքն ենթադրում է, որ կունենանք շատ ավելիւ քիչ վարակվածներ, ապա այդ դեպքում կորոնավիրուսի երկրորդ ալիքը որքան որ վրացիների համար է վտանգավոր, այդքան էլ՝ մեր։

Վերջապես, եթե Թորոսյանը փորձում է համոզել, որ իրենց ռազմավարության արդյունքում է, որ ունենք նկատելիորեն մեծ թվով վարակվածներ, քան Վրաստանում, ապա մեկ պարզագույն հարց է ծագում․ իսկ ինչո՞ւ են երկիրն արդեն երրորդ ամիսը արտակարգ դրության մեջ պահում ու դրանով ոչնչացրեցին ողջ տնտեսությունը։ Ինչ է, սկզբում բոլորովին այլ պատկերացումներ ունեին, հիմա դրանք հիմքից փոխե՞լ են։ Այս տարբերակով էլ կստանանք, որ բացարձակապես չհամապատասխանելով իրենց դիրքերին, սեփական մասնագիտական խղճուկ մակարդալի պատճառով երկրի հերն անիծեցին։ Կարճ ասած, որ կողմից էլ մոտենում ես, Թորասյանը խոսում է պետական մակարդակով հանցագործության մասին։

Չնայած, այն, ինչ ասում է Թորոսյանը կամ նրա շեֆ Նիկոլը, տրամաբանության տեսանկյունից անգամ քննարկման ենթակա չեն։ Պարզապես ֆիքսենք փաստերը, որոնց համար պատասխան տալու ժամանակը դեռ գալու է։

Ս․Աբրամյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում