«Արտաքին քաղաքականության սկզբունք. Ցեղասպանությունը՝ հեչ, մենակ թավշյա ժողովրդավարությանս չկպնեք». Հայկ Մամիջանյան

Արխիվ 16-20

Այս տարի Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ապրիլի 24-ին թվիթերում հրապարակած գրառման մեջ չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, չնայած որ ԵՄ-ն բազմիցս հայտնել է իր կարծիքը այս հարցով։ Օրինակ ՝ 2015 թվականի ապրիլին Եվրախորհրդարանը բանաձեւ էր ընդունել, որով կոչ էր անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Այսքանը բավական չէ՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը երեկ՝ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ մեր կազմակերպության անդամներից մեկի տված հարցին պատասխանելիս նորից չօգտագործեց G-word-ը (ամերիկացիք այդպես են բնորոշում genocide բառը, երբ իրենց որոշ քաղաքական գործիչներ խուսափում են դրանից). Փոխարենը նա արտասանեց «Մեծ եղեռն» բառակապակցությունը։

Մի քանի հարց ունեմ.
1. Մեր ԱԳՆ-ն որեւէ կերպ հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորված հռետորաբանության փոփոխությունը, երբ կոշտ հայտարարության համար անհրաժեշտ իրավական հիմքը կա։ Թե իրենց հետաքրքրքում է միայն այն փաստը, որ «դեմոկրատիայի բաստիոն»-ի փուչիկին չկպնեն։ Երբ մի շաբաթ առաջ Freedom House-ի զեկույցի մասին էի գրել՝ ափալ-թափալ պարզաբանումներ «կորզեցին» ԱՄՆ դեսպանատնից։ Այս հարցը, իրենց պատկերացմամբ, այդքան կարեւորություն չունի՞։
2. ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, որը ապրիլի 23-ին ծավալուն գրառում էր արել ու քիչ էր մնում իրենց թիմի աշխատանքին վերագրեր «Նեմեսիս» գործողությունը, այս հարցի շուրջ ասելիք/անելիք չունի՞։
3. Մեր պառլամենտական դիվանագիտության պատասխանատու Ռուբեն Ռուբինյանը Ֆեյբուքում Սահմանադրական Դատարանի դեմ համաքայլական պատերազմի հերթական ճակատամարտի մասին հայտարարելուց ազատ ժամանակ չի՞ մտածում գոնե նախկին ձեռքբերումները պահպանելու մասին։ Էլ չեմ ասում, որ լավ կլիներ մի բան էլ իրենք անեին ճոխ վոյաժների ընթացքում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում