ՍԴ-ում կա ճգնաժամ եւ այդ ճգնաժամն է տխրահռչակ-ինքնառչակ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանը. Սարկիսով
Արխիվ 16-20ՀՌՀ իրավաբան-ուսանող ՀՐԱՆՏ ՍԱՐԿԻՍՈՎԸ Սահմանադրական դատարանի «ճգնաժամի մասին» հինգ կետից բաղկացած վերլուծությամբ է հանդես եկել, մասնավորապես նշելով. «Իրավաբանական ֆակուլտետի ցանկացած կուրսի ուսանողի պարզ է, որ մեր իշխանությունների կողմից հետեւողականորեն «ՍԴ ճգնաժամ» կոչելը անհեռատես գործ է։
1. Սկսեմ նրանից, որ այս պահին գործող Սահմանադրական դատարանը՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի, իսկ հետո նաեւ համանուն օրգանական օրենքին համապատասխան ձեւավորված Դատարանն է։
2. 1995 թվականին ընդունված Սահմանադրությունից հետո Մայր օրենքը խմբագրել ենք երկու անգամ, եւ երեք տեքստերն էլ այլ մոտեցումներ են ուենցել ՍԴ ձեւավորման եւ դատավորների պաշտոնավարման, վերջիններիս թեկանծուների համար նախատեսված պահաջների մասով։ Սակայն Սահմանադրության տեսքտի նոր խմբագրությունը չի կարող ենթադրել, որ նակին խմբագրությամբ ընտրված կամ ձեւավորված Դատարանը պետք է արձակել կամ այն հակասահմանադրական է։ Այս մոտեցումը դատապարտված է ձախողման, քանի որ Դատարանը ձեւավորվել է բացառապես օրինական պահանջով եւ ասել, որ մենք չունենք Սահմանադրությանը համապատասխան ՍԴ, պարազպես ծիծաղելի է։
3. Սահմանադրական դատարանն անխափաման աշխատում է, իր վարույթում եղած գործերով կայացնում է որոշումներ, մի խոսքով կատարում է իր սահամանդրական առաքելությունը։ Այս մասով որակել, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, նունյպես ծիծաղելի է։
4. Այնուհետեւ, գորոծող իշխանությունները պետք է հետ կանգնեն ՍԴ-ն «արձակելու» արկածախնդիր որոշումից, քանի որ Հանրաքվեի դրվող հարցը գտնվում է սահմանադրական օրենքի կարագավորման տիրույթում, ինչը «Հանրաքվեի մասին» ՀՀ սահամանադրական օրենքի համաձայն արգելվում է։ Այս մասով եւս ամեն բան ակնհայտ է, քանի որ ՍԴ դատավորի լիազորություններն ամրագրված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում։
5. Քանի որ ՍԴ ճգնաժամի հռչակամանը նախորդել էին ՀՀ Գործադիր իշխանության ղեկավարի ցուցումով դատարաննների շրջափակումը, արգելափակումը, դատարանների բնականոն աշխատաքին միջամտումը, այնուհետեւ ՍԴ դատավոր ընտրված ՀՀ վարաչապետի խորհրդական Վահե Գրիգորյանի «ինքնահռչակումը»՝ որպես ՀՀ ՍԴ նախագահ, եւ դատավոր/անդամ բառախաղը, ապա այս ամենը մեզ հիմք է տալիս մտածելու ու փաստելու՝ ՀՀ ՍԴ դատավորների եւ դատարանի վրա ճնշումները, ինչպես նաեւ կախյալ դատական համակարգ ստեղծելու անթաքույց ցանկությունը»։
Եզրափակելով խոսքը՝ Հ. Սարկիսովը շեշտում է. «Այն քաղաքական գործիչները, իրավաբանները, մտքի տիտանները, ովքեր լալահառաչ տեքստեր են արտաբերում, որ իբր ՍԴ-ն ոչ լեգիտիմ մարմինն է, ապա նախ թող լայն հասարակություններին բացատրեն, ի՞նչ է ասել Դատարանի լեգիտիմություն, երբ քաղաքացին, ժողովուրդը՝ որպես իշխանության աղբյուր, չի ձեւավորում դատական մարմինները, ապա նոր մատնանշել վերջինիս ոչ լեգիտիմ լինելը։ Այնուհետեւ հորդորում եմ վերջիններիս կարդալ NDI հարցումները, որտեղ ՍԴ-ն ուներ բավական բարձր վստահության մակարդակ, եթե չեմ սխալվում 38-41 %-ի միջակայքում, ինչպես նաեւ խնդրում եմ ընթերցել ՍԴ տարեկան հաղորդումները, որտեղ կտեսնեք, թե անհատական գանգատների քանի տոկոսն է ընդունվել վարույթ եւ դրանիցից քանի տոկոսն է բավարարվել։ Նման բարձր ցուցանիշ հետխորհրդային տիրույթում դժվար թե գտնեք։
Եվ վերջում, ՍԴ-ում ձեր պատկերացրած ճգնաժամը չկա։ Կա ճգնաժամ, սակայն այդ ճգնաժամի անունը այլ է, եւ ինչպես ես եմ սիրում ասել՝ ՀՀ ՍԴ-ում կա ճգնաժամ եւ այդ ճգնաժամն է տխրահռչակ ինքնառչակ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանը»։

