Փաշինյանի աներորդու այս հայցը, ես այլ կերպ չեմ կարող մեկնաբանել. քան Փաշինյանների ընտանիքի կողմից իմ դեմ կազմակերպված ճնշում. NewsMedia.am

Արխիվ 16-20

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայարցել «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանի, քաղաքագետ Գագիկ Համբարյանի, «Առողջ հանրություն» ՀԿ-ի նախագահ Մարինա Խաչատրյանի դեմ։

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի, պատգամավորը դատական հայց է ներկայացրել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող վիրավորական և զրպարտող արտահայտությունների համար՝ հրապարակային ներողություն, ու հերքում խնդրելու պարտավորեցնելու պահանջներով։
Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան դատավոր՝ Դանիել Մխեյանին:

Ի՞նչն է ընկած հայցի հիմքում, եւ որքանո՞վ այն հիմնավոր, այս եւ այլ հարցերի շուրջ NewsMedia.am-ը զրուցեց հայտնի քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

-Սա ազատ խոսքի, ազատ մտքի արտայայտության դեմ ներկայացված հայց է: Ինչո՞ւ. որովհետեւ ես շատ վաղուց եմ այս իշխանությունների համար դարձել մեծ խնդիր, որովհետեւ հիմնականում քննադատում եմ իրենց գործունեությունը: Փաշինյանի աներորդու այս հայցն էլ՝ այլ կերպ չեմ կարող մեկնաբանել. այն իմ դեմ կազմակերպված ճնշում է՝Փաշինյանների ընտանիքի կողմից: Որովհետեւ հայցը, որով Հրաչյա Հակոբյանը մտել է դատարան, ուղղակի զավեշտալի է: Պարոն Հակոբյանը շատ վիրավորվել է այն հանգամանքից, որ ես մայիսի 2-ին իմ էջում վերլուծություն եմ կատարել կապված մաքսանենգ ճանապարհով արտահանված ծխախոտի հայտնի պատմության հետ կապված, որի մեջ ըստ բազմաթիվ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, ներքաշված է նաեւ ինքը: Խնդիրը հետեւյալն է, որ ես իմ վերլուծության մեջ գրել եմ, որ տվյալ տեղեկատվությունը լրատվամիջոցներն են հրապարակել, ավելին իմ վերլուծության մեջ անդրադարձել եմ, որ Հրաչյա Հակոբյանը հերքել է, այսինքն նրա կարծիքն էլ եմ ներկայացրել:

Սակայն շատ զարմանալիորեն, Հակոբյանը իմ դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով որպեսզի ես հերքեմ այդ գրառման մեջ իր անունը: Այն դեպքում, որ ես ինքս Հրաչյա Հակոբյանին չեմ մեղադրել. Հակոբյանի անունը տվել է կոնկրետ լրատվամիջոց, որի նյութը երկու տասնյակից ավել լրատվամիջոցներ են տարածել, հազարավոր օգտատերեր էլ տարբեր սոցցանցերով եւս՝ արտատպել եւ տարածել են հարյուր հազարավոր մեկնաբանություններով: Բայց արի ու տես, որ Հակոբյանի համար ամենամեծ խնդիրը ես եմ:
Այստեղից հետեւություն, որ սա բացահայտ ճնշում է ինձ վրա. այսպիսով իշխանությունները ինձ փորձում են լռեցնել ՝ այլ տարբերակներ չգտնելով: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, սա առաջին դեպքը չէ. այս իշխանության օրոք սկսվեց իմ գլխին գործ հարուցելու գործընթացը՝ ՇՊՀ-ի հետ կապված, որը նրանց մոտ բացարաձակ չստացվեց եւ շատ արագ տապալվեց: Հետո, փորձ կատարվեց ՇՊՀ նախկին ռեկտորի միջոցով իմ բերանը փակել:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում