Փորձում են Արթուր Ալեքսանյանի վրա կարվող գործից «սահուն կերպով» դուրս բերել «հեծանիվով վրաերթի փորձ անելու» մասը
Արխիվ 16-20«Վստահելի աղբույրից տեղեկություն եմ ստացել, որ քննչական մարմիններին հրահանգ է տրվել,Արթուր Ալեքսանյանի վրա կարվող գործից «սահուն կերպով» դուրս բերել «հեծանիվով վրաերթի փորձ անելու» մասը (քանզի այն հասարակության լայն շրջանների մոտ ոչ միայն ծաղրուծանակի առարկա է դարձել, այլեւ հստակ ցուցիչ է, որ գործը քաղաքական է) եւ շեշտը դնել սպառնալիքներ եւ վիրավորանքներ հնչեցնելու վրա», - այս մասին տեղեկացնում է ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ երեկ դատարանը որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամ Ա. Ալեքսանյանին: Նա իրեն մեղավոր չի ճանաչում:

